Items filtered by date: Ուրբաթ, 19 Հուլիսի 2019
Ուրբաթ, 19 Հուլիսի 2019 22:01

Էպիկենտրոն 19.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Արցախում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն ՝ քննարկելու հացահատիկի բերքահավաքի ընթացքը, կորուստների պատճառներն ու ոռոգման համակարգում առկա խնդիրները: Իշխանությունը հայտարարում է, որ պետությունը միայնակ չի թողնելու բնական աղետներից տուժած հողագործներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Արմավիրի մարզում գտնվող պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ զինվորների հետ ճաշի ընթացքում անձամբ է ստուգել սննդի որակը:«Որակի ահռելի տարբերություն կա»,- նոր կարգով տրված սնունդը փորձելուց հետո հայտարարել է վարչապետը: Զինվորների հետ ճաշելուց հետո Փաշինյանը նաև ելույթ է ունեցել, մի քանի ուշագրավ նկատառումներ արել: Հայաստանի ղեկավարի խոսքով՝ մեր երկրի բանակը պետք է լինի տարածաշրջանում ոչ միայն ամենամարտունակը, այլև ամենաինտելեկտուալը:

ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարական է տվել: Անսպասելի այս որոշման մասին հայտնի է դարձել այսօր` օրվա երկրորդ կեսին, այն բանից հետո, երբ ավելի վաղ ԲԴԽ-ն որոշել էր մերժել Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի դիմումները՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջի վերաբերյալ: Հրաժարականի տեքստում Տավարացյանը գրել է, որ գործունեությունը շարունակելով որպես վճռաբեկ դատարանի դատավոր՝ էլ ավելի կբարձրացնի դատական իշխանության հեղինակությունն ու արդարադատության արդյունավետությունը: Այսօր նաև հայտնի է դարձել Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի անունը: Գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը:

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մասնակցել է իր գույքի վրա դրված կալանքի գործով դատախազության բողոքի քննությանը: Իսկ ահա բողոքը ներկայացրած դատախազները դատարան չեն եկել, ինչից հետո Քոչարյանը եզրակացրել է, որ նրանք գործը ձգձգելու միտում ունեն: Նիստը հետաձգվել է, քննությունը կշարունակվի հուլիսի 24-ին: Այսօրվա նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը շատ կարճ է պատասխանել լրագրողների հարցերին, իսկ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը անդրադարձել է մի շարք թեմաների: Մեկնաբանելով Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի՝ վերջին հարցազրույցում արած դիտարկմանը՝ Հովհաննես Խուդոյանն ասել է.«Այո՛, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերն օգտագործել»:

Վերջին օրերին Իջևանում տեղի ունեցող զարգացումները ամենայն հավանականությամբ կազմակերպված ու միտումնավոր հրահրված անհնազանդության ակցիաներ են՝ կարծում են քաղաքական ու հասարակական գործիչները: Վերջին տարիներին Հայաստանում անտառածածկը խիստ կրճատվել է: Ի՞նչ խնդիր են փորձում լուծել ցուցարարները: Մասնագետների կարիծքները լսել է Աիդա Կարապետյանը:

«Իրավաբանների հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում դեռևս չենք կարողացել գտնել այն նուրբ սահմանը, որը չի սահմանափակի երկրում խոսքի ազատությունը, սակայն միաժամանակ կկանխարգելի երկրում ատելության հոսքը», «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա չունի այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է ատելության խոսքը կարգավորել սոցցանցերում: «Մենք փորձել ենք այս հարցը քննարկել մեր փորձագետների հետ, սակայն եթե այսօր գնանք Գերմանիայի ճանապարհով և քրեականացնենք ատելության խոսքը, պատկերացնո՞ւմ եք ինչ աղմուկ կբարձրանա»,- նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ իր համար ազատ խոսքը բացարձակ արժեք է: Քննարկմանը մասնակցել են նաև մեդիա դաշտի ներկայացուցիչներ, փորձագետներ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանին և Երուսաղեմի Հայոց պատրիարքության ավագ թարգման հոգեշնորհ Տեր Տիրան Աբեղա Հակոբյանին: Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում բնակվող Իրմա Սաֆրազբեկյանը Հայաստան այցելելուն պես շտապել է հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պապի՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ Դսեղում գտնվող տուն–թանգարանը հիմնանորոգելու համար: Տեր Տիրան Աբեղա Հակոբյանը Գագիկ Ծառուկյանին է փոխանցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի ողջույնները: Հոգևոր հայրը հատուկ Հայաստան է այցելել` Գագիկ Ծառուկյանին հրավիրելու հոկտեմբերին Երուսաղեմում անցկացվելիք Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված հոբելյանական տոնակատարությանը մասնակցելու համար:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։