Items filtered by date: Հինգշաբթի, 13 Հունիսի 2019
Հինգշաբթի, 13 Հունիսի 2019 21:30

Էպիկենտրոն 13.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 13 Հունիսի 2019 20:20

Անցուդարձ 13.06.2019

Published in Անցուդարձ

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Եվրամիության մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը և Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։ Բրյուսելում այսօր կայացել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որը նախագահել է Զոհրաբ Մնացականյանը: Թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ընթացքում, կպատմի Իզաբելլա Հովհաննիսյանը:

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի հայցի որոշումը Վերաքննիչ վարչական դատարանը կհրապարակի հունիսի 24-ին։ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրաժարվել էր ներկայացված հայցից։ Պատասխանող կողմը՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում, պահանջել է 650 հազար դրամ։

Հինգշաբթի, 13 Հունիսի 2019 17:51

Ծափերով հրաժեշտ Արտակ Զեյնալյանին

Կառավարությունն այսօր ծափահարություններով պաշտոնապես հրաժեշտ է տվել Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին: Նա, ի դեպ, նիստին ներկա չի եղել: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել իր կաբինետը լքող պաշտոնյային և համոզմունք հայտնել, որ Արտակ Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանում պետության կառավարման գործում: Ինչ վերաբերում է նիստի օրակարգին, ապա գործադիրը փոխում է խնամատար ընտանիքների չափորոշիչները: Նրանց այսուհետև տրամադրվելու է ամսական 60.800 դրամ: Գործադիրի աշխատանքային հինգշաբթին ամփոփել է Աիդա Կարապետյանը:

«Քաղաքական հայացք չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ՝ դատավորի համար»,- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո հայտարարել է Սահմանադրական Դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ՍԴ-ն ապակուսակցական, բայց ոչ ապաքաղաքական մարմին է, և իր առաջադրվելը նույնպես քաղաքական որոշման արդյունք է: Վահե Գրիգորյանը նաև հայտարարել է, որ չի փոխել կարծիքը իր թեկնածությունն առաջադրած նախագահի վերաբերյալ և շարունակում է համարել, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է:

Հինգշաբթի, 13 Հունիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 13.06.2019

Published in Մուլտիկնիկ

«Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը նախորդ օրվա դրությամբ համեմատաբար կայուն է»,-խորհրդարանում լրագրողներին ասել է Պաշտպանության նախարարը: Հարցին, թե կա՞ արդյոք պատերազմի վտանգ, Դավիթ Տոնոյանը պատասխանել է` եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ինքն անպայման կտեղեկացնի: Նախարարն, ով խորհրդարան էր եկել մասնակցելու բյուջեի կատարողականի փակ քննարկմանը, նաև անդրադարձել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությանը:

Հուլիսի 4-ից 6-ը Հայաստանում տեղի է ունենալու հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը: Մասնակցության համար արդեն իսկ հայտ են ներկայացրել մեծ ճանաչում ունեցող 650 անվանի բժիշկներ: «Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության» կարգախոսով համագումարին նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ Հայաստանի և Արցախի առողջապահությանն առնչվող բազմաթիվ խնդիրները, ոլորտի նորագույն ձեռքբերումներն ու տեխնոլոգիական առաջընթացները: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ միջազգային 5-րդ համագումարին կմասնակցեն 100 բժիշկներ, որոնք դժվարացել են վճարել համագումարի մասնակցության համար նախատեսված 120 հազար դրամը: Համագումարի նախագահ Արմեն Չարչյանը դիմել Է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին և կարճ ժամանակ հետո դրական արձագանք է ստացել: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանն ընդգծել է,որ առողջապահության ոլորտը մշտապես եղել է և շարունակելու է լինել հիմնադրամի ուշադրության կենտրոնում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։