Items filtered by date: Երկուշաբթի, 01 Ապրիլի 2019
Երկուշաբթի, 01 Ապրիլի 2019 22:20

Էպիկենտրոն 01.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Հանրապետության տարածքի մոտ 1/3-րդը սողանքային է: Հատկապես վտանգավոր գոտի են համարվում լեռնային շրջանները՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերը: Սողանքային երևույթներ ու քարաթափումներ կան նաև մայրաքաղաքում: Մասնագետների խոսքով՝ անձրևաջրերը նպաստում են սողանքային երևույթներին ու քարաթափումներին: Հանրապետությունում առատ տեղումներով պայմանավորված արդյոք մտահոգի՞չ են սողանքների ու քարաթափության վտանգները, և ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են կատարվում հնարավոր ռիսկերից ու արտակարգ իրավիճակներից խուսափելու համար:

Օրեր առաջ 11-ամյա գյումրեցի Դավիթ Գալոյանի ինքնասպանության լուրը ցնցեց ամբողջ քաղաքը: Տղայի համադասարանցիներն ու ուսուցիչները մինչև հիմա դժվարանում են հավատալ ինքնասպանության վարկածին: Դեպքի օրը տղան շախմատի մրցաշարի էր մասնակցել ու հաղթել: Բարձր առաջադիմություն ունեցող, խոհեմ եւ հավասարկշիռ. այսպես են նրան բնութագրել հարևաններն ու ուսուցիչները : Պատմում է Գյումրիի մեր գործընկեր Լիլիթ Մուրադյանը:

Վարչապետ Փաշինյանն այսօր ընդունել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին: Նրանք վաղ առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի՝ պահանջելով աշխատանքից ազատել Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո թատրոնի աշխատակիցները  նշել են, որ գոհ են մնացել պատասխանից: Վարչապետը խոստացել է՝ եթե պարզվի, որ իրեն ներկայացված փաստարկների թեկուզ մի կետը կեղծ է, ներկայացնողը պատժվելու է և ազատվելու է աշխատանքից: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս խնդիրը չի կարող լուծվել ո՛չ անձնական համակրանքների, ո՛չ հակակրանքների տիրույթում:

«Կաշառակերները պետք է կրեն իրենց պատիժը»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված առողջապահության փոխնախարարի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքին: Պարզվել է, որ բուժհաստատության տնօրենը կաշառքն անձամբ է տվել առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Փոխվարչապետն անդրադարձել է նաև Կոնստանտին Օրբելյանին՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշմանը: «Արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել»,-ասել է Ավինյանը: 

Մշակույթի խնդիրներին այսօր անդրադարձել են նաև Խորհրդարանում: Այս ոլորտում դեգրադացիաներն անընդունելի են: ԲՀԿ խմբակցության պատգամավորները դեմ են Մշակույթի նախարարության գործելաոճին եւ կուսումնասիրեն` որքանով է համապատասխանում Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկությունը թատրոնի կանոնադրությանը: Անդրադարձ է եղել նաև Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպումը դրական են գնահատել: «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանն էլ  նշել է, որ Ադրբեջանի մարդատյաց քաղաքականության պատճառով լուրջ արդյունքներ ակնկալելը իրատեսական չէ:

Երկուշաբթի, 01 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 01.04.2019

Published in Մուլտիկնիկ

«Հայաստանը Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցել է Ստեփանակերտի օրակարգով»,- այսօր ՖԲ ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Վիեննայում քննարկվել է բանակցություններում Արցախի մասնակցության հարցը: Վարչապետը Ալիևի և համանախագահների հետ հանդիպմանը բարձրացրել է նաև «Մադրիդյան սկզբունքների» մասին պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությունը: Հայաստանի ղեկավարը նկատել է նաև, որ բանակցային գործընթացի մեկնաբանությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններում կան հին, իներցիոն տեքստեր, որոնք բացարձակապես չեն արտահայտում այն նոր մթնոլորտը, որը կա բանակցություններում:

Այս օրերին Հայաստանում են մի շարք առաջատար գիտնականներ, որոնք քննարկում են տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորման թեման: Երևանում մեկնարկել է երկօրյա միջազգային տնտեսական գիտաժողովը, որի նպատակն է ուսումնասիրել տնտեսության կայուն և արդյունավետ զարգացման հեռանկարը: 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։