Այսօր մարդաշատ է եղել նաև Ստեփանակերտի հուշահամալիրը: Ամեն տարի այս օրը մարդիկ ծաղիկներ են խոնարհում անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին: Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ հուշահամալիր է այցելել նաև նախագահ Բակո Սահակյանը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տարբերանշան «ԱՅՈ»-ի կրկնօրինակման շուրջ աղմուկը հանգուցալուծվեց: «Այո» շտաբը որոշել է հաղթող ճանաչված «Գարուն» գործակալության առաջարկած «ԱՅՈ» տարբերանշանի համար նախատեսված 3 միլիոն դրամը տրամադրել 1991-ին «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանին, նկարիչ Ցոլակ Ղանդիլյանին ու 91-ի «ԱՅՈ» լոգոյի ու տառատեսակի հեղինակ Ստյոպա Նարոյանի իրավահաջորդին:
Ինչպե՞ս են ներկա ու նախկին տնտեսագետ պաշտոնյաները գնահատում Հայաստանի 2019 թ.-ի տնտեսական ցուցանիշները: Էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ տնտեսությունը շարունակում է մնալ իներցիոն: Իսկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը տնտեսական աճի ցուցանիշով տարածաշրջանում առաջինն է: Այդ արդյունքին հաջողվել է հասնել առավելապես մշակող արդյունաբերության և ապահովագրական ընկերությունների շնորհիվ: Բանախոսները պատճառաբանել են, թե ինչու է նահանջում գյուղատնտեսությունը:
Ավանդույթի համաձայն, ամեն տարի Սումգայիթի ջարդերի տարելիցի օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը հանդիպում է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բնակվող ջարդերից փրկված ընտանիքների հետ, նրանց փոխանցում Գագիկ Ծառուկյանի զորակցությունը: «Տարիների հեռավորությունը փոքր ինչ թեթևացնում է, բայց երբեք մոռացության չի մատնում վիշտը: Ծառուկյան ընտանիքը մշտապես Ձեր կողքին է՝ պատրաստ աջակցելու ցանկացած հարցում»,- ոճրագործությունը վերապրած ընտանիքների հետ հանդիպմանն ասել է Ռոզա Ծառուկյանը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այսօր ևս նրանք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ֆինանսական աջակցություն են ստացել:

«Հայաստանում գործում են չակերտավոր իրավապաշտպաններ, որոնք կարծես հրճվանք են ապրում բանակում դժբախտ պատահարներից»,- ԱԺ-ում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ հայտնելով, որ շուտով այդ իրավապաշտպաններով կզբաղվեն իրավապահները: Այսօր խորհրդարանում ուշագրավ հայտարարություններ է արել նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը: Էդուարդ Մարտիրոսյանն ասել է, որ առաջիկայում կլինեն աղմկոտ ձերբակալություններ, նաև պարզաբանել է, թե ինչու ԱԱԾ-ում կադրային ջարդ չի իրականացրել: ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն էլ անդրադարձել է վերջին շրջանում բանակում գրանցված ցավալի դեպքերին: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ բանակը պետք է ունենա միայն մեկ թշնամի՝ արտաքին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv