Items filtered by date: Երեքշաբթի, 20 Ապրիլի 2021
Երեքշաբթի, 20 Ապրիլի 2021 22:15

Էպիկենտրոն 20.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն

ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվել է հայ գերիների հարցը: «Բաքվում պահվող բոլոր հայերը պետք է վերադարձվեն Հայաստան առանց «բայց»-երի»,-հայտարարել են եվրոպացի խորհրդարանականները: Ելույթ ունեցողները ներկայացրել են պատերազմից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները և Վեհաժողովից պահանջել ճնշում գործադրել Բաքվի վրա: Ադրբեջանցիները և թուրքերը հայերին մեղադրել են ռևանշիզմի մեջ: Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը կոշտ պատասխան է տվել ադրբեջանցի պատգամավորին,որը տեղից փորձել է արձագանքել Իլհամ Ալիևին ուղղված մեղադրանքներին:

Երեքշաբթի, 20 Ապրիլի 2021 19:00

Ձայնային հարված 20.04.2021

Published in Music Սթար

Երևանը նոր պատվավոր քաղաքացի ունի, լեռնագնաց Աղվան Չատինյանն է: Ավագանին այսօրվա նիստում փոփոխություններ է արել մայրաքաղաքի բյուջեում, նոր հաստիքներ բացել քաղաքապետարանի աշխատակազմում: Հարցուպատասխանի ընթացքում ավագանու անդամները մի շարք խնդիրներ են բարձրաձայնել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը հայտնել է, որ ահազանգ է ստացել Երևանից մեկնող արցախցիներից: Նրանք հայտնել են, որ դեպի Արցախ ուղևորափոխադրումը վատ է կազմակերպվում:

ԳԱԱ-ում կայացել է «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» թեմայով քննարկում: Գիտնականների գնահատմամբ՝ արցախյան վերջին պատերազմը ցույց է տվել,որ ավելի քան մեկ դար անց Թուրքիան չի փոխել հայերի հանդեպ իր ցեղասպան քաղաքականությունը: Մասնագետները կարևոր են համարում Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու փոխհատուցման հետ կապված հարցերը: Հայ պատմաբանները Ցեղասպանությունը ճանաչելու կոչ-նամակով դիմել էին նաև ԱՄՆ նախագահին: Արդեն ստացել են Սպիտակ տան պատասխանը:

Մեր երկրի տարբեր վայրերից բազմաթիվ եզդիներ ու հայեր հավաքվել են Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ ոգեկոչելու Արցախյան երկու պատերազմներում զոհված եզդիների հիշատակը: Արցախի համար մղված պատերազմների եզդի մասնակիցներն արժանացել են տարբեր մեդալների, ոմանք ՝ հետմահու. Ջհանգիր աղայից մինչեւ Քյարամ Սլոյան ու վերջին պատերազմի մասնակից հերոսներ:Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության եւ Հայաստանն անկեղծորեն սիրելու մասին Լոռու մարզից պատմում է Արթուր Հովհաննեսյանը:

Ստրասբուրգում այսօր քննարկվել են Եվրոպայի Խորհրդի գերակայությունները, որոնց թվում նաև ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցն է: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում տարակուսելի է համարել, որ փորձ է արվում հակառուսականությունը սարքել կառույցի գլխավոր խնդիր այն դեպքում, երբ հայ ռազմագերիների ազատումը, Ադրբեջանի քաղաքական էլիտայի արմենաֆոբ հայտարարությունները և Բաքվում ռազմավարի ամոթալի պուրակի բացումը չեն արժանանում միջազգային հանրության հստակ գնահատականին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչու ռուս պատվիրակները կողմ չեն արտահայտվել հայ գերիների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգում ընդգրկելուն:«Մոսկվայից ոչ մի պաշտոնական բացատրություն չի ստացվել»,-նշել է պատգամավորը: ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատգամավորներն անդրադարձել են նաև ներքաղաքական հարցերի: «Լուսավոր Հայաստան»-ը, ի տարբերություն իշխող ուժի, հստակեցրել է ընտրություններին մասնակցության ձևաչափը:

Տաշիրում ոգեկոչել են հանուն Հայաստանի զոհված եզդի հերոսների հիշատակը
Մեր երկրի տարբեր վայրերից բազմաթիվ եզդիներ ու հայեր հավաքվել են Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ ոգեկոչելու Արցախյան երկու պատերազմներում զոհված եզդիների հիշատակը: Արցախի համար մղված պատերազմների եզդի մասնակիցներն արժանացել են տարբեր մեդալների, ոմանք ՝ հետմահու. Ջհանգիր աղայից մինչեւ Քյարամ Սլոյան ու վերջին պատերազմի մասնակից հերոսներ:Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության եւ Հայաստանն անկեղծորեն սիրելու մասին Լոռու մարզից պատմում է Արթուր Հովհաննեսյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։