Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ-ի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Թարմացված տվյալների համաձայն՝ պետական բյուջե է վճարվել 987 միլիարդ 637 միլիոն դրամ: 2019-ի համեմատ 2020 թ. խոշոր հարկ վճարողները մոտ 74 միլիարդ դրամով պակաս հարկ են վճարել: Հարկային եկամուտների նվազման պատճառները ներկայացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:
Արման Թաթոյանը տեղյակ է,թե Ադրբեջանում քանի հայ ռազմագերի կա և ինչ պայմաններում են նրանք պահվում:Այս մասին մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում: Օմբուդսմենն ահազանգել է՝ սահմանների որոշման ընթացքում գրանցվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ և անհրաժեշտ է դադարեցնել գործընթացը: Թաթոյանն անդրադարձել է նաև Ալիևի աղմկահարույց հայտարարություններին:
ԱԺ ճեպազրույցների օրակարգում այսօր գերիշխել է խորհրդարանի արտահերթ ընտրության թեման: Իշխանությունը ընդդիմությանը հարցի շուրջ երեկ ևս մեկ անգամ քննարկումների է հրավիրել: ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան»-ն այս պահին երկրում արտահերթ ընտրության հնարավորություն չեն տեսնում:Միքայել Մելքումյանի խոսքով՝ ընտրության անցկացումը այս փուլում հղի է անկայունության խորացման վտանգով: Լրագրողների հետ հարց ու պատասխանի սկզբում պատգամավորներն անդրադարձել են վարչապետի երեկվա աղմկահարույց հայտարարություններին:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ ինքնասնապության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործը չի կարճվել,հայտարարել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալը: Արթուր Մելիքյանի խոսքով՝ քրեական գործի ընթացքում հիմնավորվել է, որ Կուտոյանն ինքնասպանություն է գործել: Իսկ առողջապահության նորանշանակ նախարարը չի մեկնաբանել ամուսնու՝ աղանդավոր լինելու մասին լուրերը, նաև կարծիք է հայտնել,որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է պետական շահով: Այս հայտարարությունները պաշտոնյաներն արել են կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցներում:Իսկ նիստի ընթացքում քննարկվել է պատերազմի հետևանքով պրոթեզավորման կարիք ունեցողների խնդիրը: Նախատեսվում է 2 տարում 2 խոշոր բուժհաստատություն կառուցել:
Պատերազմում կռվում են՝ ապրելու ու ապրեցնելու համար: Հենց այդ գաղափարով էլ մեր հազարավոր տղաները մեկնեցին մարտադաշտ՝ կանգնելու հայրենիքի պաշտպանության առաջնագծում: Գևորգ Արշակյանն այդ տղաներից մեկն էր: Լուսավոր ու հայրենասեր, ով խոսելուց բացի յուրովի ապացուցեց հայրենիքի հանդեպ սերն ու անմահացավ: Մեր գործընկեր Նազելի Ստեփանյանն է եղել հերոսի տանը, զրուցել հարազատների ու ընկերների հետ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv