Items filtered by date: Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2020

Ի աջակցություն Արցախի և Հայաստանի՝ երեկ երեկոյան բազմամարդ հավաք ու ավտոերթ է անցկացրել Գլենդելի հայությունը: ԱՄՆ-ի հայ համայնքը դատապարտել է Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները և վստահեցրել՝ աշխարհի որ երկրում էլ լինի՝ հայ ազգը համախմբված է, միասնական ու անկոտրում: Հավաքի ընթացքում իրականացվել է նաև երիտասարդ կամավորների գրանցում և ցուցակագրում:

Կեսգիշերին հայ-վրացական սահմանը լարված է եղել: Ջավախահայերը ամբողջ օրը անվադողեր ու սնունդ են հավաքել, կամավորների խումբ կազմել, որպեսզի Արցախ գան: Սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել հատել սահմանը՝ նշելով, որ կորոնավիրուսով պայմանավորված, սահմանները փակ են: Մեր հայրենակիցների բոյոկտից հետո խնդիրը մասամբ լուծվել է:

Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ռազմական գործողություններ սանձազերծելն ու սառնասրտորեն խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակելը թշնամու տեսակի ամենախոսուն ցուցիչն է: Հրետակոծությունից փրկված քաղաքացիները, սակայն, պայքարը չեն դադարեցնում նաև թիկունքում: Հայ երիտասարդները թշնամու ագրեսիային պատասխանում են նոր ընտանիքներ կազմելով և առօրյա գործերը շարունակելով:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ՖԲ-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հակառակորդը խուճապի մատնված դիմում փախուստի:

Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս 26 զոհված զինծառայողի մասին: Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները հայտնի են:

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ, ՖԲ-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը: Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այդ պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Մասնավորապես, հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել: Ցավոք, Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում երեկ 9-ամյա երեխա է զոհվել

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։