Items filtered by date: Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2020

Արցախի նախագահը երեկ ասուլիսին հայտարարել է, որ ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդն օգտագործում է ոչ միայն թուրքական բանակի հիմնական ժամանակակից զենքն ու զինամթերքը՝ անօդաչու թռչող սարքեր և ինքնաթիռներ, այլև զորամիավորումներ ու զինվորականներ: Իսկ համատեղ զորավարժության անվան տակ արդեն ամսից ավելի Ադրբեջանում գտնվող թուրքական F16-ները գործի են դրվել ամբողջ օրվա ընթացքում: Այս ամենի ֆոնին՝ Արցախի ՊԲ-ը պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը:

Արցախա-ադրբեջանական շփման գծում գիշերը մարտական գործողությունները շարունակվել են: Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություն՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում: Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում, հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: Այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում կիրառելով «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր: Զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։