Items filtered by date: Կիրակի, 27 Սեպտեմբերի 2020

Հայաստանյան 14 կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նրանք կոչ են արել համայն հայությանը համախմբվել և լինել միասնական: Քաղաքական ուժերը դիմել են նաև միջազգային կազմակերպություններին, հանրությանը և պետություններին՝ դատապարտելու հայ ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական հերթական պատերազմը: Հայտարարությանը միացել են Բարգավաճ Հայաստան,Լուսավոր Հայաստան,ՀՅԴ, Հայրենիք, Ազատություն, Ազգային օրակարգ, Երկիր Ծիրանի, Ժառանգություն, Ազգային ինքնորոշում միավորում,Հայաստանի Հանրապետական և այլ կուսակցություններ: Հայտարարույթունը բաց է միանալու համար:

Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարել: Օրակարգում Հայաստանում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարելու հարցն էր: Նիստին մասնակցել ու ելույթ է ունեցել վարչապետը: «Հաշվի առնելով հանգամանքը որ ստեղծված ռազամաքաղաքական իրավիճակում կա Հայաստանի սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք, կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք», -նշել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ Արցախում սանձազերծած պատերազմով հակառակորդը հայ ժողովրդի առաջ երկընտրանք է դնում` կամ հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից, կամ ստանալ պատերազմ: Փաշինյանի խոսքով՝ սա վճռորոշ պահ է, և մենք պետք է ամուր կանգնենք Արցախի թիկունքին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամները վաղ առավոտից միջազգային կառույցների իրենց գործընկերներին ահազանգել են տիրող իրավիճակի մասին՝ ակնկալելով համարժեք գնահատական: Այս մասին նշված է ԲՀԿ քաղխորհրդի տարածած հայտարարության մեջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով հայ զինվորի կողքին է՝ պատրաստ զենք վերցնել հանուն հայրենիքի անվտանգության պահպանման:

Վարչապետը հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին: «Պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը, մեր հաղթանակը կախված է մեր միասնական ջանքից ու պահվածքից», - ասել է Նիկոլ Փաշինյանը ՝կոչ անելով բարձր աստիճանի կարգապահություն ցուցաբերել: Հայաստանի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչն, ըստ Փաշինյանի, վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում:

Զորահավաքի կոչին մարդիկ ինքնակամ արձագանքել են, ինչի հետևանքով զինվորական կոմիսարիատներում մեծ հերթեր են գոյացել:«Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը զրուցել է առաջնագիծ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիների հետ:Նրանք չեն սպասել, որ իրենց զանգեն և կանչեն, այլ ինքնակամ են թողել բոլոր գործերն ու ներկայացել զորահավաքին: Մեր քաղաքացիները շատ արագ արձագանքել են նաև արյան դոնոր դառնալու ՝ առողջապահության նախարարության կոչին:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը լրագրողներին հայտնել է, որ հակառակորդը շարունակում է հրետակոծել բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաքը: Առողջապահության նախարարի աշխատակազմի ղեկավարն էլ խոսել է հիվանդանոցների պատրաստվածության մասին: Հրետակոծության հետևանքով Արցախում մի շարք ենթակառուցվածքներ են վնասվել:

Արամ Մանուկյանի արձանին հարակից տարածքում այսօր կայացել է ՀՅԴ «Կամավորական շարժման» հավաքը: Հարյուրավոր ազատամարտիկներից կազմված կամավորական վաշտը պատրաստ սպասում է ՊՆ հրամանին՝ րոպե առաջ առաջնագիծ մեկնելու համար: Հայրենիքի պաշտպաններին քաջալերելու են գնացել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Նրանք հայտարարել են, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը թշնամու դեմ պայքարի ամենաարդյունավետ զենքն է: Հայրենիքի պաշտպանությանը միացել են նաև ԲՀԿ բազմաթիվ անդամներ՝ զինվորագրվելով աշխարհազորային բանակին:

Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է տեսանյութ, որը ներկայացնում է վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տները, նաև պատսպարված քաղաքացիներին:

Հայ-ադրբեջանական շփման գոտում թեժ մարտերը դադարեցնելու և հրադադար հաստատելու կոչով հանդես են գալիս տարբեր երկրներ ու միջազգային կառույցներ: Եվրախորհուրդն առանց նախապայմանների բանակցային սեղանին  վերադառնալու կոչ է արել: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, ռուս և ամերիկացի գործընկերների հետ վերահաստատել է իր հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը հասնելու ուղղությամբ: Կողմերին կրակն անհապաղ դադարեցնելու և բանակցություններ սկսելու կոչ է արել Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։