Items filtered by date: Երկուշաբթի, 08 Հունիսի 2020
Երկուշաբթի, 08 Հունիսի 2020 22:18

Էպիկենտրոն 08.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ՖԲ-ի իր էջում գրել է, որ մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժօգնություն ցուցաբերել կորոնավիրուսով վարակվածներին: Բայց հատուկ Covid-բաժանմունքը ՝ ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով, դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է կլինիկական հիվանդանոցում: Ի՞նչ են պարզել այնտեղ մեր գործընկերները, և ինչպե՞ս է արձագանքել Արծրունու գրառմանը վարչապետը:

Այսօրվանից Արցախ մուտքի թույլտվություն կունենան միայն թեսթավորված բացասական արդյունքով քաղաքացիները, իսկ դիմակ կրելը փուլ առ փուլ կդառնա պարտադիր: Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի պարետատան հերթական նիստը, որը վարել է հանրապետության նախագահը:

Իրենց ոլորտի օրհասական վիճակի մասին հերթական անգամ բարձրաձայնում են հանդիսավարները: Նրանք բողոքում են կառավարության խտրական վերաբերմունքից: Եթե աշխատում են սրճարանները, ռեստորանները, ակումբները, ապա ինչու՞ չեն կարող աշխատել հանդիսությունների սրահները: Հանդիսավարներն իրենց խնդրով դիմել են կառավարությանը, բայց մինչև օրս պատասխան չեն ստացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է պաշտոններից ազատել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ոստիկանապետ Արման Սարգսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այսօր արդեն հայտնի են դարձել նրանց փոխարինողները: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Ուշագրավ ի՞նչ իրադարձություններ են նախորդել կառավարության ղեկավարի այս որոշումներին:

Խորհրդարանում շարունակվում են 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Գազի, Էլեկտրաէներգիայի և դիմակի գին, կորոնավիրուսի դեմ պայքար. լրագրողների հետ զրույցում պաշտոնյաները պատասխանել են հանրային հնչեղություն ունեցող հարցերի:«Գազի սակագինը որոշակի բարձրացման կարիք ունի»,- ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը՝ միաժամանակ նշելով, որ առաջարկել են այն անփոփոխ թողնել բնակիչ-բաժանորդների և սոցիալապես անապահովների համար:

Պարետատան սահմանած կանոնների պահպանման համար Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը: Այսօր 24 ժամով կասեցվել է Արարատյան մաքսատանը տեղակայված բանկերի գործունեությունն ու «Հայփոստի» բաժանմունքներից մեկ երկուսը: Տնտեսվարողները հիմնականում թերացել են գծանշումների, ջերմաչափումների և աշխատակիցների միջև սոցիալական հեռավորության կանոնները խախտելու պարտավորություններում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։