Items filtered by date: Երկուշաբթի, 11 Մայիսի 2020
Երկուշաբթի, 11 Մայիսի 2020 22:08

Էպիկենտրոն 11.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Վարչապետն ու Արդարադատության նախարարը քննարկել են վեթինգի իրականացման գործընթացն ու ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դատական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները բավարար մակարդակով լուսաբանված չեն, և շատ են ձևակերպումները, թե իշխանությունը վեթինգ է խոստացել և մոռացել խոստումը: Վարչապետը Ռուստամ Բադասյանին խնդրել է ներկայացնել՝ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, և որքանո՞վ համոզված լինել, որ դրանց ուժի մեջ մտնելուց հետո փոխվելու է դատական համակարգի որակը: Այլ կերպ ասած՝ ինչպե՞ս ենք ազատվելու «վատ» դատավորներից: Ռուստամ Բադասյանն ասել է, որ հնարավոր չէ իրականացնել համատարած վեթինգ առանց Սահմանադրության փոփոխությունների:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր հյուրընկալել է Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նրան ուղղված հարցերն առնչվել են պաշտոնավարման ընթացքում իր հնչեցրած հայտարարություններին: Կարապետյանը, հիշեցնենք, 2017 թ.-ի մարտին խորհրդարանում հայտարարել էր, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով: Մոտ մեկ ժամ տևած նիստից հետո լրագրողները նախկին վարչապետից հետաքրքրվել են, թե ի՞նչ է խոսել Նիկոլ Փաշինյանի հետ 2018 թվականի ապրիլի 23-ին, արդյոք Քոչարյանի նկատմամբ իրականացվու՞մ է քաղաքական հետապնդում, և կա՞ արդյոք շփում Սերժ Սարգսյանի հետ:

Մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում ձեռքի ախտահանիչ միջոցների գները հիմնականում կայուն են եղել: Ըստ հակամոնոպոլ մարմնի հրապարակած տվյալների՝ 100 մլ տարողությամբ ալկոգելների գինը տատանվել է 740-990 դրամի միջակայքում, դիմակի գինը կազմել է 200 –250 դրամ: Քաղաքացիները, սակայն, ահազանգում են՝ արտակարգ դրության պայմաններում անգամ այս գնով դիմակ ձեռք բերելը ֆինանսական խնդիր է առաջացնում: Մեր նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքի մի քանի դեղատներում, զրուցել քաղաքացիների հետ: Պարզվել է՝ այս ընթացքում թանկացել են նաև մեկանգամյա օգտագործման ձեռնոցները, իսկ ախտահանիչ մի քանի ապրանքներ, ցածր որակի պատճառով, որոշ դեղատներում շրջանառությունից դուրս են եկել:

Մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո առաջին անգամ Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել և ամբիոնից առաջարկով դիմել Էդմոն Մարուքյանին: «Եթե այդքան տղա է, թող մանդատը դնի, ես էլ եմ դնում: Թող մեր կուսակցություններն իրենց գործը շարունակեն»,- ասել է «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորը: Մարուքյանը դահլիճում չի եղել, քանի որ նրա ղեկավարած խմբակցությունն այսօր շարունակել է բոյկոտել խորհրդարանի աշխատանքը: Նիստի ընթացքում ԱԺ-ն ընդունել է մի շարք նախագծեր, այդ թվում՝ սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնությունից երեխաների պաշտպանության մասին ԵԽ-ի աղմկահարույց կոնվենցիան:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական խոշոր աջակցությունն է ցուցաբերել Երևանի տարբեր վարչական շրջանների կարիքավոր ընտանիքներին, տարեցներին և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց: Հերթական անգամ սնունդով լի կապոցներ են տրամադրվել Աջափնյակ,Դավիթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչներին: Զուգահեռ շարունակվել են կանխարգելիչ միջոցառումներն ընդդեմ կորոնավիրուսի:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական խոշոր աջակցությունն է ցուցաբերել Երևանի տարբեր վարչական շրջանների կարիքավոր ընտանիքներին, տարեցներին և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց: Հերթական անգամ սնունդով լի կապոցներ են տրամադրվել Աջափնյակ,Դավիթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչներին: Զուգահեռ շարունակվել են կանխարգելիչ միջոցառումներն ընդդեմ կորոնավիրուսի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։