Items filtered by date: Երեքշաբթի, 25 Փետրվարի 2020
Երեքշաբթի, 25 Փետրվարի 2020 22:25

Էպիկենտրոն 25.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 25 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 25.02.2020

Published in Անցուդարձ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը: Սարգսյանը նիստի ընթացքում չի խոսել, սակայն հայտարարությամբ է հանդես եկել ավելի վաղ՝ դատարանի բակում դիմելով իր համակիրներին:«Խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք Հայաստանի անվտանգության մասին»,- բարձրախոսը ձեռքին հայտարարել է Հանրապետական կուսակցության առաջնորդը: Իր խոսքի մի մասը նա նվիրել է Արցախին: «ԼՂ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ, ամենուր»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Այսպես կոչված «դիզվառելիքի գործով» դատական նիստի ընթացքում 3-րդ նախագահի պաշտպանները բացարկի միջնորդություն են ներկայացրել դատախազին: Միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը:

Երեքշաբթի, 25 Փետրվարի 2020 19:00

Ձայնային հարված 25.02.2020

Մեկ այլ դատարանում շարունակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը մոտ երկու ժամ է տվել կողմերին հայտարարությունների համար: Խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանը: Պաշտպանական կողմն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել դատարանին քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակի մարտի 3-ին: Լևոն Քոչարյանն ասել է, որ դատարանից մեծ սպասելիքներ չունեն: Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար պատրաստվում են անձնական երաշխավորություն ներկայացնել մի խումբ նախկին վարչապետներ:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների հնարավոր բողոքարկման դեպքում ո՞ր դատարանն է քննելու հայցը: Խորհրդարանական լսումների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այս հարցին պատասխանել է Արդարադատության նախարարը՝ նշելով, որ ՍԴ կարող են դիմել խորհրդարանական խմբակցությունները, եթե հանրաքվեի արդյունքի հետ կապված խնդիր կա: Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարան էր գնացել ներկայացնելու «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Խորհրդարանական լսումները նախաձեռնել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Երեքշաբթի, 25 Փետրվարի 2020 16:30

Մուլտիկնիկ 25.02.2020

Published in Մուլտիկնիկ

«ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը և ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հարցերը» խորագրով միջազգային կլոր սեղան Երևանում: Նախաձեռնության հեղինակներն են ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ և «Դիալոգ» կազմակերպությունը: Միքայել Մելքումյանն արձանագրել է, որ Էներգետիկ անվտանգությունը մեր հանրապետության համար շատ ակտուալ թեմա է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։