Items filtered by date: Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2020
Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2020 22:35

Էպիկենտրոն 24.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում հաստատել է Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Այդ որոշման համար հիմք է հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը, համաձայն որի՝ պատգամավորն իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրությամբ: Հարցին կողմ են քվեարկել «Իմ քայլ»-ից 10 պատգամավոր, դեմ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի 4 պատգամավորները: Իսկ «Լուսավոր Հայասաստան»-ի ներկայացուցիչները չեն մասնակցել նիստին: «Որևէ հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, այդպես էլ չներկայացվեց»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել են ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Նրանց գնահատմամբ՝ տեղի է ունենում քաղաքական հետապնդում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:


Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով հարյուրավոր արցախցիներ ամեն օր վերադառնում են հայրենիք: Ճանապարհի անվտանգությունն ապահովում են ռուսական խաղաղապահ զորքերը՝ մայրուղու տարբեր հատվածներում տեղադրված անցակետերի միջոցով: Խաղաղապահները ադրբեջանական կողմին զգուշացրել են, որ արկածախնդիրները պատժվելու են:

Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2020 20:15

Անցուդարձ 24.11.2020

Published in Անցուդարձ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պատերազմից հետո 104 հատուցում է իրականացրել: Առաջիկայում դրամական աջակցությունը կտրամադրվի շաբաթական մի քանի տասնյակի սկզբունքով: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանի խոսքով՝ հատուցումները կատարվում են ինչպես միանվագ, այնպես էլ երկարաժամկետ: Դրանք ստանալու համար դիմելու ժամկետն անսահմանափակ է: Ծրագրի շահառուներն են պատերազմի հետևանքով զոհվածի կամ անհետ կորածի ծնողները,ամուսինը,երեխաները,բացառիկ դեպքերում նաև՝ քույրը կամ եղբայրը:

«Ատելության, երկփեղկվածության նման մթնոլորտ նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել», -կարծում է քաղագետ Սուրեն Սարգսյանը: Ըստ նրա՝ վարչապետի կաբինետում տեղի ունեցող վերջին փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում: Սարգսյանը, քաղաքագետ Թևան Պողոսյանն ու փորձագետ Ջոնի Մելիքյանը մեկնաբանել են ներհայաստանյան և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը և կանխատեսել գլոբալ փոփոխություններ:

Ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը Երևանի քաղաքապետարանը կուղղի Ստեփանակերտին: Գումարը հատկացվելու է հրետակոծությունից վնասված ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնման համար: Որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած ավագանու հերթական նիստին: Այն վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, քանի որ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով: Իմ քայլից Արսեն Կարապետյանը դիմում է գրել ավագանու մանդատից հրաժարվելու, Իզաբելլա Աբգարյանը՝ խմբակցությունից դուրս գալու մասին: Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը հրաժարվել է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից:

Անհետ կորած զինվորների հարազատներն այսօր հավաքվել են Ռուսաստանի դեսպանատան մոտ: Նրանք Վլադիմիր Պուտինին ուղղված նամակ են փոխանցել՝ խնդրելով ջանքեր գործադրել Ադրբեջանին հանձնված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականցնելու համար: Դեսպանատնից խոստացել են, որ նամակն այսօր կլինի Մոսկվայում: Լրագրողների հետ զրույցում անհետ կորած զինվորների հարազատներից մեկն ասել է, որ վարչապետի հետ հանդիպումն իրենց չի բավարարել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։