Items filtered by date: Հինգշաբթի, 08 Հոկտեմբերի 2020

Ռազմաճակատում կրած խայտառակ ձախողումները չմարսելով՝ անցած գիշեր և այսօր առավոտից թշնամին կրկին թիրախավորել է խաղաղ բնակավայրերը: Առավոտյան մայրաքաղաք Ստեփանակերտում պարբերաբար հնչել է օդային տագնապի ազդանշանը: Հակառակորդի հրետակոծություններից շարունում են տուժել թե՛ խաղաղ բնակիչները, թե՛ շենքերն ու ենթակառուցվածքները: Ներկայացվող կադրերը՝ առանց մեկնաբանության:

 

«Իմ սիրտն այսօր կտոր-կտոր է լինում, որ չեմ կարող անձամբ գտնվել Արցախի, իմ հայրենիքի ու հայ զինվորի կողքին, լիարժեքորեն օգտագործել իմ հնարավորություններն ու միջազգային կապերը».այս մասին նշված է Գագիկ Ծառուկյանի Ֆեյսբուքի էջում հրապարակված գրառման մեջ: ԲՀԿ նախագահը նշել է, որ իր համար իր ազատության հարցն այլևս երկրորդական է, քանի որ գտնվում ենք պատրազմի մեջ և ամեն օր զոհվում են մեր լավագույն տղաները: «Անհրաժեշտ է դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը»,-ընդգծել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունները:

 

Վարչապետը ֆեյսբուքյան էջով հայտնել է առաջնագծից ստացված ահազանգի մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կան տեղեկություններ, որ ինչ-որ մարդիկ, զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով, ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն՝ ասելով, թե սա պայմանավորված պատերազմ է և «Նիկոլը հողերը ծախել է»: Գործող գլխավոր անձանցից մեկը, որը Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վարչապետի գրառումն ամբողջությամբ:

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Առավոտյան հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն կորցնելով ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր՝ Ջեբրայիլի մատույցներից դիմել է փախուստի: Հայկակական ստորաբաժանումները ոչնչացրել են նաև թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից` անձնակազմով և զինամթերքով: Գիշերը հակառակորդը շարունակել է հրթիռակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

 

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։