Items filtered by date: Շաբաթ, 17 Օգոստոսի 2019
Շաբաթ, 17 Օգոստոսի 2019 19:20

Էպիկենտրոն 17.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Հանրապետության երբեմնի խոշոր արդյունաբերական հսկա քաղաքներ ունեցող Կոտայքի մարզը զարգացման մեծ ներուժ ունի»: «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի զարգացման» ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետը և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է արդյունաբերության զարգացման քաղաքականությունը: Արդյունաբերությունից բացի մարզը մեծ ներուժ ունի նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների զարգացման համար: Համաժողովին ներկա էին գործարարներ, ներդրողներ, Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, պատասխանելով Արցախի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանի՝ Մարտի 1-ին անմիջական առնչություն ունենալու վերաբերյալ BBC-ի աղմկահարույց հրապարկմանը, նշել է. «Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրաման կտար»:

Հայոց պատմության դպրոցական դասագրքերը ենթակա են փոփոխման: Մասնագետները համաձայն են կառավարության դիրքորոշման հետ, սակայն առանձին դրվագներով՝ մասնավորապես մարտի 1-ի հետ կապված, բարդ են համարում պատմագիտական գնահատականներ տալը, քանի որ օր-օրի նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Նախարարությունը վճռական է տրամադրված. ստեղծված հանձնաժողովը առաջարկություններ է ներկայացրել հեղինակներին, փոփոխություններն արվել են, սակայն կարծիքները շարունակում են մնալ հակասական:

Շաբաթ, 17 Օգոստոսի 2019 16:01

Բարաք Օբաման կայցելի՞ Հայաստան

Տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր միջոցառումերից մեկն այս տարի տեղի է ունենալու Երևանում: Մի շարք առաջատար ընկերություններ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը «WCIT 2019»-ին: Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում հոկտեմբերի 6-ից 9-ը՝ կառավարության բարձր հովանու ներքո:

Օգոստոսի 19-22-ը սահմանափակումներ կմտցվեն Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Ավտոճանապարհի 125-րդ կմ-ին` Թերեք գետի վրա գտնվող կամրջի նորոգման աշխատանքների կապակցությամբ ժամը 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհի այդ հատվածում կարգելվի կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկությունը: Բոլոր այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կլինի ազատ:

Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին աղմուկ հանած նախագիծը, և ինչո՞ւ է Արդարադատության նախարարությունը ցանկանում նվազեցնել դատավորի թեկնածուի տարիքը: Փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը «Էպիկենտրոնի» հետ զրույցում անդրադարձել է թեժ քննարկման առիթ դարձած նախագծին: Ընդդիմախոսները կենսաթոշակի դրույթը որակում են «առևտուր» նախկին իշխանության օրոք ձևավորված ՍԴ կազմի հետ: Փաստաբան Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ դատավորի փոփոխությունը չպետք է կապել որևէ քաղաքական ուժի փոփոխության հետ, այլապես կունենանք անկայուն դատական համակարգ:

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում գործող որսորդական կազմակերպությունների ղեկավարների հետ: Նրանք բողոքում են ոլորտում սպասվող նորամուծություններից: Մասնավորապես կառավարությունը պատրաստվում է կրկնապատկել որսի թույլտվության արտոնագրի վճարը, սահմանափակել որսի օրերը և այլն: Քննարկման ընթացքում արձանագրվել են մի շարք կարևոր դրույթներ, հնչել են կառուցողական առաջարկներ, և կողմերի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։