Items filtered by date: Երկուշաբթի, 01 Հուլիսի 2019
Երկուշաբթի, 01 Հուլիսի 2019 21:55

Էպիկենտրոն 01.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ավարտել է ամառային նստաշրջանի աշխատանքը: Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է Ստրասբուրգից, ամփոփել կատարած աշխատանքը, անդրադարձել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ձայնի իրավունքը վերականգնելու շուրջ աղմկահարույց միջադեպին: Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը վեհաժողովի ուշադրությունը հրավիրել է կարևոր խնդիրների վրա: Դրանցից մեկը վերաբերել է չճանաչված պետությունների, և մասնավորապես, Արցախի ժողովրդի կրթական ու առողջապահական իրավունքի իրացման խնդիրներին:

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած հայ մասնագետների առաջին խումբը պատվով և հաջողությամբ ավարտել է աշխատանքն ու վերադարձել հայրենիք: Այսօր նրանց ընդունել և առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար շնորհակալություն է հայտնել վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի վերաբերմունքը և դիրքորոշումը Սիրիայի Արաբական Հանրապետության, սիրիացի բարեկամ ժողովրդի նկատմամբ չի փոխվելու, մեր երկիրն ամեն ինչ անելու է՝ աջակցություն ցուցաբերելու սիրիական ճգնաժամի կարգավորմանը:

Եվրոպական խաղերում փայլուն ելույթ ունեցած հայ մարզիկներն այսօր Մինսկից ժամանել են հայրենիք: Զվարթնոց օդանավակայանում մեր պատվիրակությանը դիմավորել են մեծ ոգևորությամբ, երգ ու պարով: Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը նշել է, որ արդյունքը Հայաստանի համար գերազանց էր, իսկ դրանում իր մեծ ավանդն ունի ՀԱՕԿ-ն ու անձամբ Գագիկ Ծառուկյանը:

Այսօր մասնագիտական օրն են նշել դատախազները: Տոնական միջոցառմանը մասնակցել է երկրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով դատախազության աշխատողներին օրվա առթիվ, ասել է, որ կառույցի աշխատանքից գոհ է, բայց դա չի նշանակում, որ թերացումներ չկան: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ շեշտել է, որ իր ղեկավարած կառույցն  աննախադեպ աշխատանքային տարի է ունեցել, բացահայտվել են մեծ թվով կոռուպցիոն դեպքեր, վերադարձվել է պետությունից թալանածը: Դատախազության աշխատողներից շատերը պարգևատրվել են մեդալներով ու շնորհակալագրերով:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ամփոփել է 100 օրվա աշխատանքը: «Ոլորտում անելիքները շատ են, ժամանակը քիչ, պետք է այնպես աշխատել,որ առաջիկայում լուրջ փոփոխություններ լինեն»,-ասել է Վահագն Վերմիշյանը: Ի՞նչ նոր ռազմավարություն է մշակել կոմիտեն հաջողության հասնելու համար` կպատմի Հայկ Նավասարդյանը:

Երևանի ավագանու նախընտրական խոստումները կրթական ոլորտում: Մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունն են ներկայացրել ավագանու երեք խմբակցությունների՝ «Իմ քայլի», «Բարգավաճ Հայաստանի» և «Լույսի» ներկայացուցիչները: Նրանք նշել են,որ ավագանու գործելու հնարավորություններն այսօր սահմանափակ են, և կա դրանք ընդլայնելու անհրաժեշտություն:

Այսօր գլխավոր դատախազը պատասխանել է լրագրողների հարցերին: Արթուր Դավթյանը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե երկրում ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն: Դավթյանը խոսել է նաև մարտի 1-ին Արցախից զորք բերելու մասին, ասել, որ առաջիկայում դրա վերաբերյալ տեղեկություն կհրապարակվի: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն էլ անդրադարձել է կառույցը լուծարելու վերաբերյալ լուրերին:

Ազգային ժողովն այսօր շարունակել է աշխատանքը: Առավոտյան քվարկության են դրվել նախորդ նիստին քննարկված նախագծերը՝ բացառությամբ մեկի: Կառավարությունը երկրորդ ընթերցումից առաջ հետ է կանչել «Պետական տուրքի» մասին օրինագիծը: Գործադիրի նախաձեռնած արտահերթից անմիջապես հետո խորհրդարանը ևս մեկ արտահերթ նիստ է գումարել: Օրակարգային միակ հարցը եղել է ԲԴԽ անդամի ընտրությունը: «Իմ քայլ»-ն առաջադրել է Աննա Մարգարյանի թեկնածությունը: Նա, սակայն, չի ընտրվել: Ի դեպ, այսօրվա նիստին մասնակցել է Սասուն Միքայելյանը: Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կոտայքի մարզպետի հետ հարաբերություններին, Աբովյանի ընտրություններին և ընդգծել՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն Աբովյանի ընտրություններում պարտվել է Ռոմանոս Պետրոսյանի պատճառով:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։