Items filtered by date: Ուրբաթ, 05 Ապրիլի 2019
Ուրբաթ, 05 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 05.04.2019

Published in Մուլտիկնիկ

Գարնանը, ծաղիկների ծաղկելուն պես, սկսվում է նաև մեղուների աշխատանքը` փոշոտումը: Հատկապես վաղ գարնանը շատ են նաև վարակիչ հիվանդությունները, որոնք կարող են ամբողջ մեղվաընտանիքի անկման պատճառ դառնալ: Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել և ի՞նչ դեղորայք օգտագործել այդ ամենից խուսափելու համար: «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն, Մեղվապահների ասոցիացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանի հանձնարարությամբ՝ կենտրոնի երկարամյա փորձ ունեցող առաջատար մեղվաբույծերը պատրաստ են անվճար խորհրդատվություն տրամադրել հանրապետության բոլոր մեղվաբույծներին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն Օլիմպավանում ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամանդային: Կողմերը քննարկել են 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին և հայկական պատվիրակությանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Դեսպան Յամանդան նաև շրջել է Օլիմպավանում, նշել, որ հիացած է հայ մարզիկների համար ստեղծված բարձրակարգ մարզումային պայմաններով:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ շարունակվում է: Նրանք մարզային այց են կատարել ԲՀԿ առաջնորդի հանձնարարությամբ: Պատգամավորները հանդիպել են մարզի զինծառայողների ծնողների հետ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից նրանց ծանրոցներ հանձնել: Հիմնադրամի աջակցությամբ ժամկետային զինծառայողների ծնողները նաև հնարավորություն կունենան այցելել սահման և տեսակցել իրենց որդիներին: Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզի մի քանի հարյուր քաղաքացիների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմսեր են հանձնվել:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։