Items filtered by date: Երկուշաբթի, 15 Ապրիլի 2019
Երկուշաբթի, 15 Ապրիլի 2019 22:15

Էպիկենտրոն 15.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր առավոտից կրքերը լարված են եղել Արարատ քաղաքում: «Արարատցեմենտ» գործարանի ավելի քան  1200 աշխատակից, ի նշան բողոքի, գործադուլ է իրականացրել: Պատճառը օրեր առաջ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկված կառավարության օրինագիծն է, որով առաջարկվում է ներմուծվող ցեմենտի դեպքում կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ, բայց միևնույն ժամանակ տուրք չի սահմանվում ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա, ինչի հետևանքով տեղական արտադրողները հայտնվելու են անհավասար մրցակցային պայմաններում: Արդյունքում գործարանի ղեկավարման խորհուրդը որոշում է կայացրել՝ այս տեսքով նախագծի ընդունման դեպքում ներկրել կլինկեր և ավելի քիչ ռեսուրսների օգտագործմամբ ավելի շահավետ պայմաններով արտադրել ցեմենտ: Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է եղել՝ անձամբ հանդիպել Գագիկ Ծառուկյանին, նրան ներկայացնել իրավիճակն ու խնդրել աջակցել իրենց

Երկուշաբթի, 15 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 15.04.2019

Published in Անցուդարձ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ագրարային համալսարան, ծանոթացել ԲՈՒՀ-ի բարեփոխումների ընթացքին: Նա կարևորել է այդ գործընթացը՝ ընդգծելով, որ երկրի աշխատուժի մեծ մասը զբաղված է հենց գյուղատնտեսության ոլորտում: Շրջայցից հետո վարչապետը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Նա անդրադարձել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի արտերկրում գտնվելու հանգամանքին, նշել, որ կայացված որոշման հետ ինքը կապ չունի: Փաշինյանը խոսել է նաև «սուտՆիկոլ» ակցիայի, Նորագավիթի ավտոմաքսատան աշխատակցի ազատման, արգաչափերի հանման մասին իր խոստման, դատական համակարգի բարեփոխումների և այլ աղմկահարույց թեմաների մասին:

Մոսկվայում այսօր Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել` թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը, պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով: Մոսկվայում կայացած հանդիպմանն անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջին օրերին թեժ բախումների և կրակոցների թատերաբեմ դարձած Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարական է տվել: Գյուղում, սակայն, կրքերը հանդարտ չեն եղել ո՛չ հրաժարականից առաջ, ո՛չ էլ նույնիսկ այսօր: Քննչական կոմիտեն հայտնել է, որ ապրիլի 13-ի առավոտյան վիճաբանության ընթացքում կողմերը մետաղյա ձողերով, քարերով, ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, իսկ գյուղապետի 29-ամյա թոռը «Վալտեր Մ-13» որսորդական հրացանից երեք անգամ կրակել է համագյուղացիների ուղղությամբ: Զարթոնքի միջնակարգ դպրոցի մոտ էլ հավաքվել են գյուղապետի հրաժարականը պահանջող մի խումբ համագյուղացիներ, որոնց մուտքը դպրոցի բակ արգելել է պահակը: Համագյուղացիները վիճաբանել են պահակի հետ, հարվածներ հասցրել նրա եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ՝ գյուղապետի թոռը և գյուղի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1993թ.:

Քանի՞ աշխատատեղ կկրճատվի նախարարությունների վերամիավորման հետևանքով   և քանի՞ մարդ  դուրս  կմնա պետական ապարատից:  «Կառավարության կառուցվածքի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը վերջապես հասել է ԱԺ: Լիագումար նիստ գալուց առաջ այն քննարկվել է  Պետաիրավական հանձնաժողովում:  Նախագծի ընդունման դեպքում 17 նախարարությունների փոխարեն կունենաք 12 նախարարություն:«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կառուցվածքային փոփոխությունների  հիմնավորումները չեն բավարարել: Հատկապես զարմացրել է հարակից զեկուցող , «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի պատասխանը, որը հորդորել է հարցն ուղղել ոչ թե իրեն, այլ վարչապետին: 

ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Պողոսյանի գրասենյակը հայտարարել է, որ «վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո իշխանությունը առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ: Իսկ ահա բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննության դատական նիստն այսօր հետաձգվել է:

«Մենք չենք փնտրում նոր խաղացողներ «Սպայկա» ընկերության փոխարեն, սակայն միշտ խրախուսում ենք նոր խաղացողների մուտքը, բայց ոչ ինչ-որ մեկի հաշվին»,-հայտարարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը: Նա այսօր հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, խոսել ոլորտի ռազմավարական բարեփոխումների մասին: «Այսօր չկա գյուղատնտեսության ճյուղ, որտեղ պետությունը ֆինանսական ռեսուրս չի տրամադրել»,- ասել է Գեղամ Գևորգյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։