×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Ուրբաթ, 01 Մարտի 2019
Ուրբաթ, 01 Մարտի 2019 20:45

Անցուդարձ 01.03.2019

Published in Անցուդարձ

Անցնող օրվա ընթացքում իրավապահ մարմինները հայտնել են բազմաթիվ բացահայտումների մասին: Դատախազության ուսումնասիրությունների հիման վրա պետբյուջե է վերադարձվել 700 միլիոն դրամ: Բացահայտվել է նաև խաբեությամբ 1 միլիոն դոլարի հափշտակման դեպք: Հրազդանի նախկին քաղաքապետն ազատվել է արգելանքից, իսկ Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է:Օրվա քրեական քրոնիկոնը՝ մեկ տեսաշարում:

Ինչպե՞ս են մշակութային հաստատությունների լուծարման վերաբերյալ փաստաթղթերը հայտնվել նախարարության պատերից դուրս ու դրվել շրջանառության մեջ: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ասել է, որ տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք, և նախարարության աշխատակիցներից ինչ-որ մեկը քաղծառայողին ոչ հարիր կեցվածք է դրսևորել: «Դա պտտվել է մեր ներքին աշխատանքային փաստաթղթաշրջանառության համակարգում, ընդամենը առաջարկների փաթեթ է, որն արվել է վերլուծությունների հիման վրա, բայց դա չի նշանակում, թե դա վերջնական որոշում է»,- պարզաբանել է Ղարիբյանը:

Արագաչափ սարքերի և տեսախցիկների շահագործմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները գործադուլ են անում: Լսել են, որ ընկերության համահիմնադիրները պատրաստվում են իրենց աշխատավարձը կրճատել 30 տոկոսով, առավոտյան էլ աշխատանքից ազատել են տնօրեն Արամ Ղլեչյանին: Վերջինը պնդել է, թե չի ստացել իրեն աշխատանքից ազատելու հիմքը, պարզապես հիմնադիրներն իրեն տեղեկացրել են պայմանագիրը լուծարելու մասին: Իսկ պատճառն, ըստ նրա, հիմնադիրների անօրինական պահանջներին հակառակվելն է: Ավելին՝ Արամ Ղլեչյանը նաև ցուցմունք է տվել ընկերության հիմնադիրների դեմ: Վերջիններն էլ իրենց հերթին պնդել են, թե աշխատակիցները գործադուլի են գնում տնօրենի սպառնալիքներից դրդված:

«Հետհեղափոխական առաջին Մարտի 1-ը.նոր գործընթաց 10-ամյա լռությունից հետո».թեմայի շուրջ այսօր կազմակերպված քննարկմանը մասնակցել են փաստաբաններ Սեդա Սաֆարյանն ու Արա Ղազարյանը, նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: «Մարտի 1-ին կրակողների որոշ անուններ հայտնի են: Նրանք հարցաքննվել են, վկաները բացատրություն են տվել, և հնարավոր է՝ առաջիկայում լինեն նաև սպանության մեջ մեղադրվող կոնկրետ անուններ»,-ասել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը:

«Մարզպետարանների աշխատակիցների շուրջ 30 տոկոսը կկրճատվի»,-«Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո հայտնել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատակիցների 40 տոկոսն, ըստ էության, աշխատանք չի կատարում,-ասել է Սուրեն Պապիկյանը: Օպտիմալացումը կսկսվի մարզպետների տեղակալներից, նրանց աշխատակիցներից ու վարչությունների պետերից: Հանդիպմանը քննարկված կարևոր հարցերը՝ ներկայացվող տեսանյութում:

Մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ԲՀԿ-ականները երթով շարժվել են կուսակցության գլխավոր գրասենյակից և ծաղիկներ խոնարհել Մյասնիկյանի արձանի մոտ: «Մարտի 1-ը մեծ ցավ է և վիշտ ամբողջ հայ ժողովրդի համար»,- ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ԲՀԿ-ականները երթով շարժվել են կուսակցության գլխավոր գրասենյակից և ծաղիկներ խոնարհել Մյասնիկյանի արձանի մոտ: «Մարտի 1-ը մեծ ցավ է և վիշտ ամբողջ հայ ժողովրդի համար»,- ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ուրբաթ, 01 Մարտի 2019 13:00

Էպիկենտրոն 01.03.2019

Published in Էպիկենտրոն

«Մենք թույլ չենք տալու որևէ մեկի մտքով անցնի, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը կարող է մեր ձեռքից խլել»,- երեկ Սպահանի «Արարատ» ակումբում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ հայ ժողովուրդը այլևս թույլ չի տալու դավադրություններ իր պետականության նկատմամբ: Սպահանում տեղի ունեցած հանդիպումով Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ավարտվել է: Հայ համայնքի հետ հանդիպման մանրամասները՝ տեսանյութում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։