Items filtered by date: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2019
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2019 22:04

Էպիկենտրոն 27.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2019 21:30

Ես կամ 27.12.2019 Տարեվերջյան ամփոփում

Published in Ես կամ
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2019 20:00

Անցուդարձ 27.12.2019

Published in Անցուդարձ

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ճանապարհային երթևեկության բալային համակարգը: Օրենքը ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ յուրաքանչյուր անձ, ով ունի վարորդական վկայական, ստանում է, այսպես կոչված, «տուգանային ինը բալ»: Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում տրանսպորտային միջոց վարելու նրա իրավունքը կասեցվում է վեց ամսով: Ժամկետի կեսը լրանալուց հետո անձը կարող է քննություն հանձնել ու վերականգնել վարելու իրավունքը: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը տեղեկացրել է, որ կարգազանց վարորդները որոշ խախտումների դեպքում ոչ թե միավորներ կկորցնեն, այլ միանգամից կզրկվեն վարելու իրավունքից: Բալային տուգանքները առայժմ վերաբերելու են միայն տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումներին:

Նոր տարուց հետո շաքարը թանկանալու է, ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը: Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հայաստանում արտադրված շաքարի ինքնարժեքն ավելի բարձր է, քան ներմուծվածինը: Ռուսաստանը մեծ ծավալով շաքար է իրացնում, ինչը ևս լուրջ խնդիր է: Տնտեսական մրցակցության գլխավոր պաշտպանը նաև զգուշացրել է տնտեսվարողներին՝ դեֆիցիտի ֆոնին անհիմն թանկացումները պետք է բացառվեն:

«Եթե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նրա՝ նախարար աշխատած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ չարաշահումների գործով, ապա նա չի կարող օգտվել ՍԴ դատավորի անձեռնմխելիության իրավունքից»,-ասել է Արդարադատության նախարարը: Ռուսատամ Բադասյանի խոսքով՝ որևէ անձ չունի երաշխիք, որ չի հետապնդվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով: Բարձր դատարանի ճգնաժամը հաղթահարելու քաղաքակիրթ և օրինական ճանապարհն, ըստ նախարարի, վաղ կենսաթոշակի անցնելու ճանապարհն է:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է ՀՔԾ-ն: Խոսքն այն նույն քրեական գործի մասին է, որով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին: Այսօր առավոտյան ՍԴ էին այցելել ՀՔԾ քննիչները՝ հենց աշխատանքի վայրում Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար: Թովմասյանի հարցաքննությանը զուգահեռ դատարանի բակում բողոքի ակցիա է իրականացվել: ՍԴ նախագահն ունեցել է շատ բարձր տրամադրություն, նա հրաժարվել է ցուցմունք տալուց և ասել, որ առաջադրված մեղադրանքն իր կյանքում ոչինչ չի փոխում: «Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին՝ եթե հրաժարական չտաս, մի օր մեղադրանք կառաջադրվի»,-լրագրողներին ասել է Հրայր Թովմասյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով այս օրերին Հայաստանում են աշխարհահռչակ մարզիկներ,IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն դարձած բռնցքամարտիկ Կարո Մուրադն ու քիք բռնցքամարտիկներ,աշխարհի հեղինակավոր ռինգերում՝ այդ թվում հանրահայտ «Գլորի» մրցաշարում, բազում չեմպիոնական տիտղոսներ նվաճած Գագո Դրագոն, Հարութ Գրիգորյանն ու Մարատ Գրիգորյանը: Մարտարվեստներում մեծ հռչակ վայելող մարզիկների հետ հանդիպման նպատակը Հայաստանում մարտական հեղինակավոր ակումբ հիմնելն է, որը հետագայում կդառնա նաև աշխարհի մակարդակով հեղինակավոր գերակումբ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։