Items filtered by date: Շաբաթ, 05 Հոկտեմբերի 2019
Կիրակի, 06 Հոկտեմբերի 2019 00:20

Հանցանքի հետքով 05.10.2019

Շաբաթ, 05 Հոկտեմբերի 2019 22:59

Դրայվ նյուզ 05.10.2019

Published in Դրայվ նյուզ
Շաբաթ, 05 Հոկտեմբերի 2019 22:15

Էպիկենտրոն 05.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Վանաձորի զինված միջադեպից: Կեսգիշերին Միչուրինի 20 հասցեում գտնվող տան նկուղային հարկում ոստիկանները հայտնաբերել են 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և Գոռ Գրիգորյանի դիերը։ Նույն վայրից տարբեր վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 անձ, նրանցից մեկը՝ 25-ամյա Դավիթ Օհանյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, որի գործարանային համարը ջնջված է եղել, դանակներ, կանեփի նմանվող չորացրած զանգված: Հարուցվել է քրեական գործ: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 46-ամյա տղամարդ: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում:

Շաբաթ, 05 Հոկտեմբերի 2019 19:55

Անցուդարձ 05.10.2019

Published in Անցուդարձ

Երեկ սկանդալային միջադեպ է գրանցվել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում: Տնօրենի պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը վիճաբանել էր բուժհաստատության բժիշկներից մեկի հետ և մարմնական վնասվածքներ պատճառել նրան: Ծեծկռտուքի պատճառը եղել է տնօրենի՝ բժիշկներից մեկին աշխատանքից ազատելու որոշումը: Գործից հեռացված բժշկի որդին, որը մտել էր տնօրենի աշխատասենյակ պարզաբանում ստանալու, այնտեղից դուրս էր եկել ծեծված: Նարեկ Մանուկյանն «Էպիկենտրոն»-ին պատմել է՝ իր սենյակ ներխուժած բժշկին մեկ հարված է հասցրել, քանի որ վերջինն իրեն հայհոյել է : Ծեծված բժշկի հայրն էլ պնդում է՝ որդին պարզապես մտել է տնօրենի աշխատասենյակ՝ ազատման հրամանը վերցնելու:

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բացվել է Միջազգային ժամանակակից արվեստի փառատոնը: Փառատոնի շրջանակներում մինչև հոկտեմբերի 6-ը կցուցադրվեն տարբեր արվեստագետների ինստալացիաներ, նախատեսված են նաև ֆիլմային և երաժշտական ծրագրեր:

Հայաստանը պատրաստվում է աշնան բացառիկ իրադարձություններից մեկին: Հոկտեմբերի 6-ին Հայաստանում կտրվի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի մեկնարկը: 15 տարվա պատմություն ունեցող ՏՏ միջոցառումն իր պատմության մեջ առաջին անգամ կսկսվի աննախադեպ երաժշտական ծրագրով: Իրական ժամանակում կկատարվի արհեստական բանականության երաժշտությունը: Համերգային ծրագրի աջակիցը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է:

«Եթե Իլհամ Ալիևի հայտարարությանը չհետևի Սերգեյ Լավրորվի համապատասխան մեկնաբանությունը, կարող ենք բախվել երկակի մոտեցման»,- կարծում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Ինչպես հայտնի է, Սոչիում տեղի ունեցած «Վալդայ» ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահը Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» գաղափարը փորձել էր վերածել «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» չստացված քաղաքական կրկնօրինակման: Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Ալիևի հայտարարությունից զատ նաև անդրադարձել է սահմանին վերջին օրերին արձանագրված միջադեպերին, նշելով, որ դրանք ևս մեկ անգամ հիմք են տալիս պնդելու, որ համանախագահները պետք է առավել ակտիվ ջանքեր գործադրեն հրադադարի ռեժիմը պահպանելու համար, և նման միջադեպերն ավելի օրակարգային են դարձնում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը:

«Մուլտի ագրո» գիտաարտադրական կենտրոնի՝ Վարդենիսում գտնվող կարտոֆիլի ցանքատարածություններում սկսվել է բերքահավաքը: Կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանն այցելել է ցանքատարածություն, անձամբ մասնակցել բերքահավաքին: Ռոզա Ծառուկյանը նշել է, որ կարտոֆիլի բերքն այս տարի սպասվածից լավ արդյունք է տվել: Գերմանական տեսակները, որոնք ցանվել էին առաջին անգամ, կպահվեն որպես սերմացու:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։