Հայ պատանի ըմբիշները արդարացրել են սպասելիքները Եվրոպայի առաջնությունում՝ հայրենիք վերադառնալով 4 ոսկե և 6 բրոնզե մեդալներով: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներն աննախադեպ է համարում:Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը մեր մարզիկների գրանցած հաջողություններում անչափ կարևոր է համարում ՀԱՕԿ – ի ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի սրտացավ և հոգատար վերաբերմունքը, ընդգծում, որ հայրենական սպորտի ղեկավարը իր մշտական ուշադրության կենտրոնում է պահում ըմբշամարտը:
Վյաչեսլավ Հարությունովը իրեն տուժող չի համարում: Այսօր նա լրագրողների հետ զրույցում մեկ անգամ ևս շեշտել է, որ դատարանում ցուցմունք է տվել՝ պնդելով, որ իրեն ո՛չ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ո՛չ էլ նրա անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը չեն ծեծել:Հարությունովը հույս է հայտնել, որ արդարությունը կվերականգնվի: Անդրադառնալով ցուցմունքին՝ նա նշել է, որ հիվանդանոցում եղել է հոգեմետ դեղերի ազդեցության տակ: Այսօր Հարությունովն ու նրա փաստաբաններ՝ Էմին Խաչատրյանը և Վահագն Հակոբյանը որոշ մանարամասներ են ներկայացրել: Վահագն Հակոբյանը վստահեցրել է ՝ Վերաքննիչ դատարանում այժմ հիմնավոր կասկած գոյություն չունի և, օբյեկտիվ քննության դեպքում, Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի նկատմամբ խափանման միջոցը պետք է փոխվի:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հարցը քննարկելու և դրա վերաբերյալ խմբակցության պատգամավորների կարծիքները լսելու նպատակով ԲՀԿ նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նիստ է հրավիրել: Լսելով և հաշվի առնելով Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունում որպես պատգամավոր մնալու վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կարծիքները, ԲՀԿ նախագահը հայտնել է նաև իր տեսակետը: Գագիկ Ծառուկյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ ինքը հանդիպել և զրուցել է Գևորգ Պետրոսյանի հետ ու պարզել, որ խնդիրը ոչ թե քաղաքական, այլ անձնական է: Շրջանառվող խոսակցություններն էլ, թե Գևորգ Պետրոսյանը պատվեր կատարող է և կուսակցությունում որպես «ական» է ծառայել, ապատեղեկություն է և չի համապատասխանում իրականությանը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի ընդունել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու վերաբերյալ ներկայացրած դիմումը: Նիստի օրակարգում քննարկվել են նաև Երևանի ավագանու ընտրության վերաբերյալ հարցեր:

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv