Items filtered by date: Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018
Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018 22:25

Էպիկենտրոն 17.08.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Ըստ էության այցը տարածաշրջանային է, քանի որ դրան նախորդող օրերին էլ Գերմանիայի առաջին դեմքը լինելու է Վրաստանում: Կրեմլի ղեկավարի հետ էլ հանդիպում է նախատեսված վաղը: «Ռուսաստանի հետ երկխոսությունը կարևոր Է համաշխարհային ճգնաժամերի լուծումներ գտնելու համար: Դա աշխատանքային հանդիպում Է, դրանից չպետք Է հատուկ արդյունքներ ակնկալել», - հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Քանի՞ անգամ է Անգելա Մերկելը եղել մեր երկրում կամ այցելել է արդյոք Հայաստան, ինչո՞վ է կարևոր տարածաշրջանի համար այս այցն ու աշխարհում ի՞նչ է տեղի ունենում՝ առաջարկում եմ դիտել տեսաշարով:

Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018 21:25

Երևի, մաս 118

Published in Երևի

Ջրացատկի Եվրոպայի առաջնության առաջին բրոնզե մեդալակիրները՝ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանն արդեն Հայաստնում են: Ջրացատկ մարզաձևում անկախ Հայաստանի առաջին մեդալակիրները վերսկսել են մարզումները, պատրասվում են կերտել նոր հաղթանակներ ու նվաճել նաև 2020 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալկիրների մարզմանը ներկա է եղել նաև «Էպիկենտրոն» - ի նկարահանող խումբը:

Սիլիկյան թաղամասի բնակիչները բարիկադներով փակել են կոշտ թափոնների աղբավայր տանող ճանապարհը: Այստեղ շինարարականի հետ միասին նաև կենցաղային աղբն է թափվում: Մարդիկ այլևս չեն կարողանում շնչել տարածվող գարշահոտությունը: Թաղամասի բնակիչների ահազանգով աղբավայր է այցելել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:Նա հայտնել է, որ այս խնդրով արդեն դիմել է Երևանի քաղաքապետան:Պատգամավորը պատրասվում է դիմել նաև ոստիկանություն՝ խնդրին պատշաճ լուծում տալոու և շուրջօրյա հերթապահություն սահամանելու համար:

Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018 16:30

Մուլտիկնիկ 17.08.2018

Published in Մուլտիկնիկ
Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018 13:44

Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն: Օգոստոսի 14-ին տապալված ասուլիսի ժամանակ նա այս և մի շարք այլ հարցերի մասին էր ուզում խոսել: Երկրորդ անգամ հյուրընկալվելով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ մոտ մեկ ժամ տևած հարցազրույցի ժամանակ Քոչարյանն անդրադարձել է ներքին և արտաքին քաղաքականությանը, ներքաղաքական վիճակին և իր դեմ հարուցված քրեական գործին: Նա կոչ է արել հանել նախաքննական գաղտնիքը և պնդել է, որ ամբողջ գործընթացը լինի թափանցիկ, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա խոսի ամեն ինչի մասին: Ռոբերտ Քոչարյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իր դեմ հարուցված գործը ամբողջությամբ շինծու է, արհեստական և ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։