×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Շաբաթ, 19 Մայիսի 2018
Շաբաթ, 19 Մայիսի 2018 19:53

Անցուդարձ 19.05.2018

Published in Անցուդարձ

Նորանշանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար  Արմեն Գրիգորյանը պաշտոնը ստանձնելուց հետո բացառիկ հարցազրույց է տվել Կենտրոն հեռուստաընկերությանը: Նա խոսել է իր երազանքների, Մերժիր Սերժին նախաձեռնության, հեղափոխության ու Ազգային անվտանգության խորհրդի գործունեության մասին:

Ուկրաինայի Լուցկ քաղաքում շարունակվում է ուժային եռամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է բավականին ներկայացուցչական կազմով։ Թե ինչպես են հանդես եկել Հայ մարզիկները  Լուցկում:

 Դաշնամուրային բաժնի դեկանի հրաժարականը պահանջող ուսանողներն ու պրոֆեսոր Արմեն Բաբախանյանն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ուսանողների մի մասն էլ ավելի վաղ անտեղյակ է եղել սկսված պրոցեսին և հայտարարել են, որ դեկանին ուղղված քննադատության զգալի մասը անհիմն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով ցույց է տվել կառավարական առանձնատունը, որտեղ ընտանիքի հետ այժմ բնակվում է: Փաշինյանը հեռախոսը ձեռքին շրջել է երկրի գլխավոր առանձնատան սենյակներում, ցույց տվել նաև ծովային աղերով հանգստի սենյակը, որտեղ վարչապետի խոսքով՝ իշխանավորները ժողովրդի հոգսերի մասին մտածելուց առաջ հանգստանում են: Նիկոլ Փաշինյանը հեռվից ցույց է տվել նաև այս պահին իր հարևան, Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատունը եւ ասել, որ վարչապետ ընտրվելուց հետո Սարգսյանին չի հանդիպել:  

Շաբաթ, 19 Մայիսի 2018 17:26

Ձայնային հարված 20.05.2018

Published in Music Սթար

Արմավիրի մարզում թունավորված մարդիկ դեռ հիվանդանոցում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հիշեցնենք, որ երեկ արձանագրված թունավորման դեպքից տուժած մոտ ութ տասնյակ քաղաքացի հոսպիտալացվել է: Պարզվել է, որ բոլոր տուժածներն աշխատում են «Հայաստանի հողեր» կազմակերպությունում: Ընդմիջմանը նրանք կերել են սենդվիչներ՝ կոտլետով և հավի մսով: Մի քանի ժամ անց աշխատակիցների ինքնազգացողությունը վատացել է: Տուժածների մի մասն արդեն դուրս է գրվել: Մասնագետները պարզել են, որ Հայաստանի հողեր ընկերությանը խոհարարական արտադրանք է մատակարարում անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանը, որն այդ օրը մատակարարել է հավի կրծքամսով, պանրով, կարտոֆիլով և կանաչիով սենդվիչ: Անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը, նաև առկա խոհարարական ամբողջ արտադրանքի իրացումը կասեցվել է: Լաբորատոր հետազոտությունը պարզել է, որ հետազոտված հիվանդներից վերցրած բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել է սալմոնելոզի հարուցիչ:

Հայաստանը միացել է թանգարանների միջազգային օրվան:  Մշակութային տոնը նշվում է  1977 թվականից՝   համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից: Արդեն 15-րդ տարին անընդմեջ  Հայաստանում նույնպես նշվում է տոնը: Թանգարանների միջազգային օրվա  այս տարվա թեման է՝  գերհաղորդակցվող թանգարաններ:  Այդ օրը բոլոր թանգարանների մուտքն ազատ է և այցելուները կարող են անվճար ծանոթանալ թանգարաններում ներկայացված ստեղծագործություններին:  Ինչ նորություններ ու անակնկալներ  են պատրաստել և ինչ ծրագրեր են ներկայացնելու  այս տարի այցելուներին Հայաստանի  թանգարանները :

Շաբաթ, 19 Մայիսի 2018 10:58

Էպիկենտրոն 19.05.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։