Items filtered by date: Շաբաթ, 03 Մարտի 2018
Շաբաթ, 03 Մարտի 2018 23:22

Էպիկենտրոն 03.03.2018

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 03 Մարտի 2018 20:20

Անցուդարձ 03.03.2018

Published in Անցուդարձ

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացել է վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին մասնակցել են մեր երիտասարդ ըմբիշները: Հայ ազատ ոճայինների համար մրցաշարն ընտրական բնույթ է կրել: Մրցաշարի արդյունքների հիման վրա ձևավորվելու է մինչև 23 տարեկանների Հայաստանի հավաքականը, որը մասնակցելու է Եվրոպայի առաջիկա առաջնությանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր էլեկտրագնացքով: Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել այն Հայաստանում շահագործելու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության որոշումը: Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ, կիրակի էքսպրեսի ռեժիմով: Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվում են հին շարժակազմով: Մարտի 4-ին, նաեւ 8,9,10 և 11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2 հազար 500 դրամ: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է մեր պայմաններին:

Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, - արձանագրում են Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները՝ մեկնաբանելով Հայաստանի որոշումը՝ դադարեցնել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայաuտանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաuտանի և Թուրքիայի միջև հարաբերության զարգացման մասին արձանագրությունների կնքման ընթացակարգը: Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության արդյունքի վերաբերյալ Խորհրդարանի ՀՀԿ, ՀՅԴ, Ծառուկյան և Ելք խմբակցությունների պատգամավորների տեսակետը:

Ըստ նոր Սահմանադրության՝ Հայաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա ապրիլի 9-ին: Հանրապետության 4-րդ նախագահի անունը արդեն պարզ է: Արմեն Սարգսյանին Ազգային Ժողովի պատգամավորները ընտրել են 7 տարի ժամկետով և նա լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: Նոր Սահմանադրությամբ՝ նույն անձը այդ պաշտոնը կարող է զբաղեցնել միայն մեկ անգամ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։