×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Ուրբաթ, 08 Դեկտեմբերի 2017

 Միության նախագահ Կարեն Աղամյանը կարծում է, որ տարեց սերունդը իր տեղը պետք է զիջի երիտասարդներին, քանի որ աշխարհը շատ արագ փոխվում է, անհրաժեշտ են նոր մարտահրավերներ, նոր մոտեցումներ:

Զբոսավարների գրագիտությունից մինչև բարվոք ճանապարհներ, մատչելի գիշերակացից մինչև Հայաստանի տուրիստական ապրանքի ներկայացում: Տուրիստական կազմակերպությունների ղեկավարները խոսել են կազմակերպված տուրիզմի իրենց պատկերացումների մասին՝ համեմատություն անցկացնելով Վրաստանի հետ:

ԱԺ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ Ծառուկյան խմբակցությունը դեմ է քվեարկելու: Դեմ է քվեարկել նաեւ Ելք խմբակցությունը: Նշենք, որ 2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտը կկազմի 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ. որից` հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156, 9 մլրդ դրամ: ԱԺ նիստին ներկա են եղել կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը  հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ՝  Ռուսաստանի Դաշնության օլիմպիական հավաքականին, Հարավային Կորեայի Փհենյան քաղաքում 2018 թվականին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու՝ ՄՕԿ-ի որոշման առնչությամբ: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն միակարծիք են, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ բոլոր երկրների համար պարտադիր է ՄՕԿ-ի հակադոպինգային որոշումների կատարումը եւ հայտարարում են, որ արդար մրցակցությունը, ինչը օլիմպիական շարժման գաղափարախոսության հիմնասյուներից է, հնարավոր է իրագործել միայն արգելված նյութերի օգտագործումը բացառելու միջոցով: Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դատապարտում են դոպինգի ցանկացած տեսակի օգտագործումը, միաժամանակ կարծում են, որ ոչ բարեխիղճ մարզիկների պատճառով անարդարացի կլինի պատժել արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին, որոնց մասնակցությունը 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին Միջազգային օլիմպիական կոմիտեն չի արգելել: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կարծում են, որ արդարացի կլինի արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին հնարավորություն տալ հանդես գալու իրենց երկրի դրոշի ներքո եւ հաղթանակի դեպքում, ի պատիվ այդ մարզիկների, հնչեցնել այն երկրի օրհներգը, որը նրանք ներկայացնում են:Հայաստանի  սպորտի եւ  երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իրենց զորակցությունն են հայտնում Ռուսաստանի Դաշնության օլիմպիական կոմիտեին: Միաժամանակ, հաշվի առնելովոր ՄՕԿ-ի որոշմամբ իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեն չի կարող ապահովել ՄՕԿ-ի կողմից ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվություն ստացած մարզիկների մասնակցությունը Փհենյանում կայանալիք օլիմպիական խաղերինպատրաստակամություն են հայտնում աջակցել՝ այդ մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպական աշխատանքներին:

Ուրբաթ, 08 Դեկտեմբերի 2017 11:09

Մուլտիկնիկ 08.12.2017

Published in Մուլտիկնիկ
Ուրբաթ, 08 Դեկտեմբերի 2017 11:07

Անցուդարձ 08.12.2017

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 08 Դեկտեմբերի 2017 11:07

Էպիկենտրոն 08.12.2017

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։