Տարվա մարդ, լավագույն պետական գործիչ, դատավոր ու դատախազ, լավագույն ընտանիք: Տարվա լավագույն իրավական հաղորդաշար է ճանաչվել Կենտրոն Հեռուստաընկերության Հանցանքի հետքով հաղորդաշարը: Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան արդեն 7-րդ տարին է անցկացնում է մրցանակաբաշխություն և գնահատում է տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալած լավագույններին:
2017 թ. մշակույթի ոլորտում աննախադեպ առաջընթաց է գրանցել հայկական և համաշխարհային արվեստը: Հայկական պատմամշակութային արժեքները այս տարի ավելի շատ մարդկանց են հասանելի դարձել, քան անցած տարիներին: Նախարարություններից առաջինը տարին ամփոփել է մշակույթի նախարարությունը: Ըստ Արմեն Ամիրյանի անցնող տարում կտրուկ աճել է հանդիսատեսի թիվը: Օրինակ՝ Օպերային թատրոնում գրանցվել է մոտ 45% այցելությունների աճ: Մշակութային տարին ամփոփել է իմ գործընկեր Գրիգոր Գևորգյանը:
Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունները կուրախացնեն հատկապես աշխատողներին: Սահմանվում են նոր հասկացություններ, նախապատվություն է տրվում հաշմանդամ նախկին զինծառայողներին և զոհվածների ընտանիքի անդամներին, հստակեցվում են աշխատանքային ժամերը: Իսկ գործատուների պարտականությունների կատարման ընթացքին կհետևի պետական հսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը քննարկման է դրել կառավարության որոշումների մի փաթեթ, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը և սահմանափակել վերահաշվառման գործընթացը: Որոնք են շրջանառության մեջ դրված նախագծի հիմնավորումները և ինչ խնդիր է լուծվում այդպես:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv