Items filtered by date: Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017

Կինեմատոգրաֆիստների միությունը նոր նախագահ ունի: Այսօր տեղի ունեցած արտահերթ համագումարից հետո կայացած ընտրության ժամանակ միության նախագահ է ընտրվել ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուները երեքն էին՝ ռեժիսորներ Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի արդեն նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 12:28

Վանաձորը նշել է քաղաքի տոնը

Ոչ պաշտոնական այցով Լոռիում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ուղեկցությամբ նախ այցելել է Վանաձորում կառուցվող գազաբալոնների գործարանի շինհրապարակ: Այցի առիթը, սակայն, առավել քան տոնական էր: Քաղաքի տոնը շնորհավորելու էին եկել ինչպես հարևան քաղաքների, այնպես էլ հարևան պետությունների պաշտոնատար անձինք:

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Ջերմուկում հետևել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Շախմատի եվրոպական միության հետ գործակցությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած Եվրոպայի պատանեկան Գրան Պրի մրցաշարի 2-րդ փուլի ընթացքին, որն անցկացվում է հոկտեմբերի 4-15-ը Ջերմուկ աշխարհ նորակառույց հյուրանոցում: Երեք փուլով ընթացող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից և Հայաստանից: Սերժ Սարգսյանը մրցաշարի ընթացքը դիտելուց հետո կարճատև շրջայց է կատարել առողջարանային համալիրում, ծանոթացել մրցաշարի մասնակիցների համար ստեղծված պայմաններին:

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 11:31

Էպիկենտրոն 07.10.2017

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։