Items filtered by date: Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017
Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017 23:36

Պառլամենտ 24.10.2017

Published in Պառլամենտ
Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017 19:31

Անցուդարձ 24.10.2017

Published in Անցուդարձ

Խորհրդարանականների ուշադրության կենտրոնում են հայտնվել հասարակությանը հետաքրքրող ամենատարբեր թեմաները: Մարդու իրավունքներից մինչև բնապահպանական: Ծառուկյան խմբակցության պատգամավորների ուշադրության կենտրոնում են հայտնվել հասարակությանը հուզող ամենաթեժ թեմաները:

Ադրբեջանական կեղտոտ լվացքը դեռ շատ ջուր կպահանջի, իսկ նորանոր սկանդալային բացահայտումները երկար սպասել չեն տալիս: Ադրբեջանին հանգիստ չտվող նոր կոռուպցիոն սկանդալի մանրամասները :

Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: Ծառուկյան խմբակցության պատգամավորների հեղինակած Հարկային օրենսգրքի փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը չի ընդգրկվել նիստերի օրակարգ: Խորհրդարանը քննարկել է Քրեական դատավարության օրենսգրքի լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, երբ ելույթում հիմնավորելում էր, որ հարկային օրենսգրքի փոփոխություն կատարելը անհրաժեշտություն է, Հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը տեղից ընդհատել էր ԱԺ փոխնախագահին, ինչն էլ վերածվել է լեզվակռվի: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ Հանրապետական պատգամավորներին կոչ է արել չսպառնալ իրենց:

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին: Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությամբ: Նիստին մասնակցել են պաշտպանության նախարարը, ՊՆ և Զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, գիտնական-վերլուծաբաններ: Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությանը, տարածաշրջանի մարտահրավերներին, Հայաստան-սփյուռք գործակցությանը:

Օրեր շարունակ Արցախում հնչել է հայակական ավանդական երգ ու պար: Հայկական երկրորդ հանրապետությունում անցկացվել է Գութան ազգագրական երգի-պարի փառատոնը: Միջոցառումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Փառատոնի նպատակն է պահպանել հայ ազգային երգն ու պարը և ճանաչելի դարձնել սերունդներին: Գլխավոր միջոցառումը տեղի է ունեցել Վերածննդի հրապարակում, որտեղ ժամեր շարունակ ելույթ են ունեցել լավագույն ազգագրական խմբերը: Նրանք իրենց կատարումներով, թատերականացված ծիսական դրվագներով ներկայացրել են Հայաստանի ու Արցախի տարբեր շրջանների երգն ու պարը:

Օրեր շարունակ Արցախում հնչել է հայակական ավանդական երգ ու պար: Հայկական երկրորդ հանրապետությունում անցկացվել է Գութան ազգագրական երգի-պարի փառատոնը: Միջոցառումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Փառատոնի նպատակն է պահպանել հայ ազգային երգն ու պարը և ճանաչելի դարձնել սերունդներին: Գլխավոր միջոցառումը տեղի է ունեցել Վերածննդի հրապարակում, որտեղ ժամեր շարունակ ելույթ են ունեցել լավագույն ազգագրական խմբերը: Նրանք իրենց կատարումներով, թատերականացված ծիսական դրվագներով ներկայացրել են Հայաստանի ու Արցախի տարբեր շրջանների երգն ու պարը:

Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017 08:56

Էպիկենտրոն 24.10.2017

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017 08:55

Մուլտիկնիկ 24.10.2017

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։