Չորեքշաբթի, 08 Հոկտեմբերի 2014 19:38

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմավորել է ՄՕԿ-ի և ԵՕԿ-ի նախագահներին

Հոկտեմբերի 8-ին երկօրյա ճանաչողական այցով Երևան են ժամանել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Բարձրաստիճան հյուրերին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու մեր օլիմպիական և աշխարհի չեմպիոնները՝ Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ: Թոմաս Բախն ու Պատրիկ Հիկեն օդանավակայանից ուղևորվել են Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ բարձրաստիճան հյուրերին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Որից հետո ներկա են գտնվելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կազմակերպած ընդունելությանը: Այսօր համաշխարհային սպորտի ղեկավարները մասնակցելու են Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչների հետ ճաշին:  Հոկտեմբերի 9-ի ծրագիրն ավելի հագեցած է: Թոմաս Բախն ու Պատրիկ Հիկեն այցելելու են Հայաստանի պատմամշակութային կոթողներ, մասնակցելու են հայաստանցի առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, հանդիպելու են մարզաշխարհի ներկայացուցիչների հետ և մամուլի ասուլիս են տալու: Համաշխարհային սպորտի ղեկավարները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու են փոխշահավետ գործակցության հարցեր: Թոմաս Բախը և Պատրիկ Հիկեն Երևանից կմեկնեն հոկտեմբերի 9-ին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։