Երեկ տեղի է ունեցել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը նախագահել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Օրակարգի գլխավոր հարցը եղել է ձևավորված քաղաքական նոր իրավիճակում կուսակցության ուղենիշային մոտեցումներն ու առաջիկա անելիքները: Նիստի ընթացքում քննարկվել է նաև կառավարության ծրագրի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշման հարցը: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է հանդես գալ հարցազրույցով ու ներկայացնել կուսակցության մոտեցումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մինչև հարցազրույցը, սակայն, Գագիկ Ծառուկյանը ցանկություն է հայտնել լսելու իր քաղաքական թիմի ներկայացուցիչների տեսակետները: