Երկուշաբթի, 16 Օգոստոսի 2021 20:36

Վարչապետն ընդունել է հայ օլիմպիականներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի օլիմպիական թիմին: Ներկա են եղել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Շնորհավորելով մրցանակակիրներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ մեր մարզիկները կարողացել են պատշաճ ձևով ներկայացնել մեր երկիրը օլիմպիական խաղերում և հավելել, որ պետք է ամփոփել արդյունքներն ու համատեղ ուժերով պատրաստվել հաջորդ օլիմպիական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես կարևորել է թիմային աշխատանքը՝ Կառավարության, Օլիմպիական կոմիտեի և ֆեդերացիաների միջև: Դիմելով Վարչապետին Ծառուկյանը նշել է, որ հիմնական խնդիրը պայմաններն են: Չկան մարզադպրոցներ, շատերը վերանորոգված չեն, կա նաև գույքի խնդիր: ՀԱՕԿ նախագահը նշել է, որ օլիմպիական կոմիտեն պատրաստ է վերանորոգել, կառավարությունից էլ՝ ակնկալում է ապահովել գույքով: Ըստ ՀԱՕԿ նախագահի, եթե խնդիրները համատեղ, համակարգված լուծվեն ապա հաջորդ օլիմպիական խաղերում մենք կունենանք ավելի շատ մասնակից և ավելի լավ արդյունք:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։