Ուրբաթ, 06 Նոյեմբերի 2020 15:55

«Կոչ եմ անում, որպեսզի չլռեք». Գ.Ծառուկյանը դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր նամակով դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները և հույս է հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին: «Դուք պետք է ձեր ձայնը բարձրացնեք: Այսօր ձեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել հրադադարի ռեժիմի պարտադրմանը և օգնել դադարեցնել արյունահեղությունը: Ձեր միջազգային ճնշմամբ մենք կարող ենք ապահովել, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարգեն միջազգային նորմերը, վերջ տան այս հակամարտությանն ու ողբերգությանը»,- նշված է ԲՀԿ նախագահի նամակում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։