Բազմադարյա լռությունից հետո Տավուշի բերդը սկսել է բացահայտել իր գաղտնիքները: Բերդի մասին առաջին հիշատակումներն արվել են 10-րդ դարի սկզբից՝ որպես Աշոտ Երկաթի փոխարքաների, հիմնականում, Ցլիկ Ամրամի ամրոց: Այն կազմված է եղել միջնաբերդից և ստորին բերդից, ունեցել է եկեղեցի ու կայուն ջրամատակարարում: Ավելի քան 7 դար շարունակ լքված բերդն այսօր կարող է նոր շունչ ստանալ՝ դառնալով զբոսաշրջության ամենագողտրիկ ու արժեքավոր անկյուններից մեկը: Այստեղ գրեթե 1 շաբաթ շարունակվող պեղումների ընթացքում բազմաթիվ բացահայտումներ են արվել: