Երկուշաբթի, 12 Օգոստոսի 2019 12:42

«Գ.Ծառուկյան» հիմնադրամի օգնությամբ Աբովյանի երիտասարդներն այցելել են Արցախ՝ առաջնագիծ

Օգոստոսի 12-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես երիտասարդների միջազգային օր: Տոնական այս օրվան ընդառաջ Աբովյանի «Երիտասարդական ռեսուրս» կենտրոնի երիտասարդները մեկնել են Արցախ, օրն անցկացրել առաջնագծում՝ երիտասարդ սահմանապահների հետ: Նրանք ծանոթացել են զինվորների առօրյային, շփվել նրանց հետ, ճաշել ու իրենց երախտագիտության խոսքը հայտնել օր ու գիշեր սահմանը ամուր պահող մարտիկներին: Կենտրոնի երիտասարդների՝ Արցախ մեկնելու ամբողջ ծախսերը հոգացել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Մեկ օր Արցախում սահմանապահների հետ անցկացնելու նպատակով երիտասարդները դիմել էին հիմնադրամին և դրական պատասխան ստացել: Նրանք դատարկաձեռն չէին այցելել առաջնագիծ: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ հիմնադրամը, հարմարավետ փոխադրամիջոցից զատ, տրամադրել էր նաև քաղցրավենիքով ու առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած ծանրոցներ: «Ռեսուրս» կենտրոնի երիտասարդները ռազմահայրենասիրական ու ճանաչողական երկօրյա այցի շրջանակում նաև շրջել են մայրաքաղաք Ստեփանակերտում, այցելել Հայկական երկրորդ հանրապետության տեսարժան վայրեր:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։