Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում տեղի ունեցած «Երիտասարդական գարուն» միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից: Մեր երկիրը միջազգային համաժողովին ներկայացել է մոտ 45 հոգանոց խմբով, որի մեջ ընդգրկված են եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության անդամները: Նրանք պատմել են, թե ինչպես են անցկացրել այդ երեք օրերը, ինչ մտքերով են գնացել ու ինչ փորձով վերադարձել: ԲՀԿ երիտասարդները նշել են, որ իրենց մասնակցությունը հնարավոր է եղել միայն Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: