Երկուշաբթի, 03 Հունիսի 2019 11:35

Գ.Ծառուկյանի օգնությամբ Գեղարքունիքի մարզի զինծառայողների 100-ից ավելի ծնողներ մեկնել են Արցախ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական անգամ խոշորամասշտաբ աջակցություն է տրամադրել  Գեղարքունիքի մարզի ավելի քան 115 զինծառայողների  ծնողների:  Հիմնադրամի աջակցությամբ  Մարտունի քաղաքի և հարակից գյուղերի  զինծառայողների  ծնողները  հնարավորություն են ունեցել այցելել Արցախ և  տեսակցել իրենց որդիներին:  Քաջ գիտակցելով  սահմանների ամրության ու սահմանպահ զինվորների դերն ու նշանակությունը՝   Գագիկ Ծառուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում  զինծառայողներին ու նրանց ընտանիքներին:  Արցախի զորամասեր այցելելու և որդիներին տեսակցելու համար ծնողներին տրամադրվել են հարմարավետ ավտոբուս  և առաջին անհրաժեշտության պարագաներով լի ծանրոցներ: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ  ծանրոցներ են տրամադրվել նաև այն զինծառայողների ծնողներին, ովքեր, գյուղատնտեսական աշխատանքներով  և տարբեր խնդիրներով  պայմանավորված, չեն կարողացել մեկնել Արցախ:  ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ու ԲՀԿ կանանց խորհրդի փոխնախագահը Մարտունիում հանդիպել են  զինծառայողների ծնողների հետ,   նրանց փոխանցել  Գագիկ Ծառուկյանի ուղերձն ու զինվորների համար  պատրաստած ծանրոցները: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։