Երեքշաբթի, 28 Մայիսի 2019 11:31

«Գ.Ծառուկյան» հիմնադրամը Գեղարքունիքի մարզում մի քանի խոշոր նախագիծ է իրականացրել

Աջակցություն հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքներին, դպրոցներին և որ ամենակարևորն է՝ կյանքի նոր փուլ թևակոխող շրջանավարտներին: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Գեղարքունիքի մարզում շարունակում է խոշորամասշտաբ նախաձեռնությունների շարքը: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը և Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը հիմնադրամի կողմից դրամական պարգևներ են հանձնել Գավառի և հարակից գյուղերի ավելի քան 300 շրջանավարտների: Նրանք նաև հանդիպել են Արցախում ծառայող զինվորների ծնողների հետ, ծանրոցներ հանձնել՝ հայրենիքի սահմանը հսկող տղաներին ուղարկելու համար: Հիմնադրամը նաև հերթական աջակցությունն է ցուցաբարել Գավառի թիվ 5 հիմնական դպրոցին: ԲՀԿ ներկայացուցիչների աշխատանքային այցի մանրամասները՝ Արթուր Հակոբյանի տեսանյութում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։