Շաբաթ, 06 Ապրիլի 2019 11:34

Գ. Ծառուկյանը մասնակցել է «Գույնի ձևը. Վերածննդից Ռոկոկո» ցուցահանդեսի բացմանը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Ազգային պատկերասրահում մասնակցել է «Գույնի ձևը. Վերածննդից Ռոկոկո» ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսը նվիրված է 16-18 դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործություններին: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը՝ Ceramisia (Չերամիսիա) իտալական հայտնի բրենդով ներկայացնող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի համատեղ աջակցությամբ: Գագիկ Ծառուկյանը շփվել է միջոցառմանը ներկա դիվանագետների հետ, ողջունել Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատգամավորներին: Նրանց թվում է նաև «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի հարազատ քույրը՝ Կատյա Պոլիդորին, որը ներկայացնում է Սիլվիո Բեռլուսկոնիի ղեկավարած «Ֆորցա Իտալիա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։