Ուրբաթ, 01 Մարտի 2019 11:41

Գ. Ծառուկյանի և իտալացի գործարարի՝ սպասքի արտադրության առաջին նմուշները պատրաստ են

«Արտադրված է Հայաստանում,ձևավորոված՝ Իտալիայում»: Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և «Ceramisia» հայտնի բրենդը ներկայացնող «Իթելիան սթոունվեյր» հոլդինգի համատեղ արտադրանքի առաջին նմուշներն արդեն պատրաստ են: Դրանք Գագիկ Ծառուկյանին է ներկայացրել հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին: Իտալիայից սպասքի արտադրության գործարան է ժամանել նաև «Իթելիան սթոունվեյր» հոլդինգի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Նիցցին, որը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո սկսել է գործարանի տարածքում իր աշխատանքը: «Միասին պետք է ստեղծենք հայ-իտալական այնպիսի արտադրանք, որը կզարմացնի ամբողջ աշխարհին»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Գործարանը, որի բացումը սպասվում է արդեն այս տարվա հունիսին, կարտադրի կերամիկական հումքից պատրաստված, սեղանի ամենօրյա օգտագործման համար անհրաժեշտ բոլոր պարագաները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։