Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2018 22:25

Գ. Ծառուկյանը և Ն. Փաշինյանը մասնակցել են աշխարհում ամենախոշոր Մայնինգ ֆերմայի բացմանը

Հայաստանի Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Օմնիա Թեք ընկերության և Մուլտի Գրուպ Կոնցեռնի գործակցությամբ Հայաստանում կառուցված աշխարհում ամենախոշոր Մայնինգ Ֆերմայի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ Օնիա Թեք ընկերության պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Միլան Սորմազի և ընկերության ավելի քան 40 երկրներից ժամանած դեսպանների գլխավորությամբ: Դեռ այս տարվա հուլիսին Երևանում կայացած հանդիպմանը ընկերության ղեկավարները նշել էին, որ հիմնվելով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած անձնական վստահության վրա, որոշել են վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ բիզնեսը տեղափոխել Հայաստան: Մանրամասները՝ տեսանյութում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։