Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2018 11:32

Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը կբարձրացնի խաղողի մթերման գինը. Գ. Ծառուկյան

Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը սեպտեմբերի 15-ից սկսել է  խաղողի լայնածավալ մթերման աշխատանքները: Ավանդույթի համաձայն՝ Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը մթերման մեկնարկից առաջ հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, հայտնել իր անվերապահ աջակցությունը: «Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը կբարձրացնի խաղողի մթերման արժեքն  ու  գյուղացուց բերքը կընդունի ամենաբարձր գնով՝ մեկ կիլոգրամի դիմաց 150 դրամ»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Նա նաև  հայտնել է, որ խաղողի մթերման գործընթացը լինելու է իր ամենօրյա վերահսկողության ներքո: Մինչև խաղողի ընդունման ավարտը մթերման կայաններն աշխատելու են գերհագեցած ռեժիմով, գյուղացիներն էլ, ինչպես միշտ, գումարը ստանալու են  բերքը հանձնելուն պես: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։