Երեքշաբթի, 31 Հուլիսի 2018 11:51

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Իրինա Սլուցկայային: Ռուս լեգենդար գեղասահորդուհին տպավորված է մարզաշխարհի նկատմամբ ՀԱՕԿ նախագահի հոգատար վերաբերմունքից

Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի միակ յոթակի չեմպիոն, ռուս լեգենդար գեղասահորդուհի, Մոսկվայի տարածաշրջանային դումայի պատգամավոր Իրինա Սլուցկայային: ՀԱՕԿ նախագահը բարձր է գնահատել Իրինա Սլուցկայայի թողած ժառանգությունը համաշխարհային սպորտի պատմության մեջ՝ ընդգծելով, որ դա ոգեշնչման հրաշալի օրինակ է երիտասարդ մարզիկների համար: Ռուս հռչակավոր մարզուհին ասել է, որ անչափ տպավորված է մարզաշխարհի նկատմամբ ՀԱՕԿ նախագահի ցուցաբերած հոգատար վերաբերմունքից: Նրա գնահատմամբ՝ այդպիսի անձնվեր գործունեությունն է, որ բարձրացնում է Հայաստանի վարկանիշը համաշխարհային սպորտում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։