Չորեքշաբթի, 21 Մարտի 2018 09:25

Գ. Ծառուկյանի նախաձեռնությամբ միաժամանակ իրականացվում է մի քանի ներդրումային խոշորածավալ նախագիծ

Հազարավոր նոր աշխատատեղեր, տնտեսության միանգամից մի քանի ճյուղերի զարգացում. «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, «Առինջ Մոլ»  առևտրի կենտրոնի հարևանությամբ միաժամանակ մի քանի մեծամասշտաբ ծրագիր է իրականացնում: Դրանցից մեկն արդյունաբերական խոշոր քաղաքի հիմնումն է: Ավելի քան 75 միլիոն դոլարի ներդրման շնորհիվ 5 տարվա ընթացքում կկառուցվի 10-13 գործարան, կստեղծվի մոտ  5000 աշխատատեղ: Առաջին գործարանի բացումը նախատեսված է 2 ամիս անց: Նույն ժամանակահատվածում տեղի կունենա նաև արևային համակարգերի արտադրությամբ զբաղվող «Մուլտի Սոլար» գործարանի բացումը: Խոշորածավալ ներդրումներ են կատարվել նաև  կրիպտովալյուտայի և ոսկու արտադրության ոլորտներում: Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ շինարարարական աշխատանքների ընթացքին հետևել է նախագահ Սերժ Սարգսյանը: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։