Հինգշաբթի, 08 Մարտի 2018 21:57

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ուշադրության կենտրոնում եղել են նշանակալից ավանդ ունեցող կանայք

Հայ կնոջն արժանի մեծարանք. Մայրության և գեղեցկության տոնը լավագույն առիթ՝ վերստին արժևորելու կանանց ու աղջիկներին, նրանց փոխանցելու մեծարանքի ջերմ ու անկեղծ խոսքեր: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, շարունակելով ավանդույթը, մարտի 8-ի կապակցությամբ բազմաթիվ անակնկալներ է մատուցել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Ուշադրության կենտրոնում եղել են մեր երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում նշանակալից ավանդ ունեցող կանայք: Մանկավարժներ, բժիշկներ, արվեստագետներ և  հայկական սպորտին փառք ու պատիվ բերած մարզուհիներ: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի առանձնահատուկ ուշադրությանն են արժանացել հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված քաջորդիների ու պատերազմի մասնակից մերօրյա հերոսների մայրերը: «Յուրաքանչյուրն իրեն պետք է զգա գնահատված»,-սա է հիմնադրամի նախաձեռնության հիմքում: Շատերի համար սպասված, ոմանց համար էլ անսպասելի. գարնանային վառ և գունեղ ծաղկեփնջերն ու տոնը խորհրդանշող նվերները ժպիտ են պարգևել բոլորին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։