Շաբաթ, 16 Դեկտեմբերի 2017 12:11

Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրներից հարյուրավոր պատվիրակներ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան են ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրներից ավելի քան 40 կուսակցությունների նախագահներ, պատգամավորներ և 60-ից ավելի պատվիրակներ: Երեկ Փարավոն հանդիսությունների սրահում  նրանք մասնակցել են Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի Երևան 2017 համաժողովին, որի կարգախոսն էր՝ Կառուցենք Ավելի Բարգավաճ Աշխարհ : Սա Եվրոպական պառլամենտի ամենազդեցիկ քաղաքական ուժերից մեկի՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի երբևէ ունեցած ամենախոշոր համաժողովն է եղել: Միջոցառմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող քաղաքական և տնտեսական հարցեր: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է բազմաթիվ ոլորտներում կամուրջ լինել Եվրասիական Տնտեսական Միության եւ Եվրոպական Միության միջեւ և իր պատրաստակամությունն է հայտնել դառնալ ցանկացած առողջ եւ հեռանկարային ծրագրի երաշխավորը։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։