Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017 09:09

Գագիկ Ծառուկյանը Լատվիայում մասնակցել է «Գրանդ Հոթել Կեմպինսկի Ռիգա» հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով մեկնել է Լատվիայի Հանրապետություն, որտեղ մասնակցել է «Գրանդ Հոթել Կեմպինսկի Ռիգա» հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանն, ի թիվս բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի,  ներկա են գտնվել նաև Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը և «Կեմպինսկի» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Մարկուս Սեմմերը: Ռիգայի սրտում գտնվող պատմական հյուրանոցը 2011թ-ից պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Նրա կառավարումը հանձնված է աշխարհահռչակ Կեմպինսկի ընկերությանը: 5 աստղանի լյուքս դասի Գրանդ Հոթել Կեմպինսկի Ռիգան իր շքեղությամբ ու առաջարկող ծառայություններով Մերձբալթյան երկրներում առաջինն է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։