Հատուկ հաղորդումներ

Յուրաքանչյուր տարի այս օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տոնական միջոցառումների մի ամբողջ շարք է նախաձեռնում: Շաբաթ Հանրապետության հրապարակում մեկնարկած վազքարշավն ավարտվել է Հյուսիսային պողոտայում տոնական տրամադրությամբ:
Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարվա հունիսին Երևանում, Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ, կազմակերպվում է միջազգային օլիմպիական օրվան նվիրված վազքարշավ: Միջոցառումը միտված է մեր երկրում մասսայական սպորտի զարգացմանը և օլիմպիական գաղափարների…
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած ՙՖերմերների ազգային միավորման՚ խորհրդի անդամներին, քննարկել գյուղատնտեսության ճյուղերին առնչվող մի շարք առաջնահերթ խնդիրներ:
Նախքան Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի վերջին քառօրյայի մեկնարկելը` տեղի ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստ, որը վարեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Շաբաթներ առաջ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով բազմաթիվ գյուղացիներ ահռելի վնասներ են կրել: Բնության անսպասելի աղետը հաշված րոպեների ընթացքում գետնին է հավասարեցրել ամբողջ տարվա ապրուստն ու հուսալքության գիրկը նետել գյուղացուն: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիններից մեկն…
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո մեկնարկած գագաթնաժողովին մասնակցեցին Հայաստանի, Մակեդոնիայի, Ալբանիայի, Վրաստանի և Մոլդովայի պատվիրակներ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց գագաթնաժողովի մասնակիցներին:
Անհոգ մանկություն, փայլուն ապագա. երեխաների պաշտպանության միջազգային օրը հերթական անգամ մեծ շուքով և հանդիսավորությամբ է տոնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ; ՙՄենք ապագա օլիմպիականներն ենք՚ խորագրով մարզամշակութային միջոցառմանը մասնակցել է Երևանի…
Արմավիրի մարզի Արա և Այծեմնիկ մարզահամալիրում ավարտվել է նետաձգության Եվրոպայի գավաթի խաղարկության երկրորդ փուլը: Եզրափակիչ կրակահերթերին հետևել է նաև մեր մարզական մեկնաբանը:
Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Հայաստանում տեղի կունենան Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ համահայկական մարզախաղերը: Միջոցառումն անցկացվելու է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Այսօր ՀԱՕԿ-ի,Հայ մարմնակրթական ընդհանուր միության և Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է…
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել և շնորհավորել է բազկամարտի Եվրոպայի առաջնության չեմպիններին և մրցանակակիրներին:
2006թ-ից սկսած Բարգավաճ Հայաստան կուսակցության կանանց խորհուրդը պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ ամեն տարի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հարգանքի տուրք է մատուցում 1991թ-ի մայիսի 6-ին զոհված 15 ազատամարտիկների հիշատակին: Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ այս տարի ևս…
Օրեր առաջ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտն ահռելի վնասներ է հասցրել գյուղացիներին: Ըստ նախնական գնահատականների՝ կարկուտը փչացրել է բերքի մոտ 80 տոկոսը: Ընդառաջելով գյուղացիների խնդրանքին՝ Արմավիրի մարզ է մեկնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:…
Երեկ Աբովյանում օծվել է նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը կառուցվել է Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Մեծ շուքով և հանդիսավորությամբ տեղի է ունեցել եկեղեցու բացման արարողությունը, որին մասնակցել են պաշտոնյաներ ու հազարավոր քաղաքացիներ:
Հայաստանի և Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարներն այսօր համաձայնագիր են ստորագրել, ըստ որի երկու երկրների հավաքական թիմերը միջազգային կարևորագույն մրցաշարերից առաջ համատեղ ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ տեղի է ունեցելնոր մասունքարանի մեջ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքի տեղադրման արարողությունը, որին ներկա են գտնվել Ծառուկյան ընտանիքի անդամները:
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Զվարթնոց օդանավակայանում Բելառուսի Հանրապետության ղեկավարին դիմավորել են ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։