Զոհված զինվորների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման համար պատասխան կտան միջին և ցածր օղակների չինովնիկները. Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից, ՊՈԱԿ-ի տնօրենն էլ ստացել է խիստ նկատողություն: Առողջապահության նախարարի պաշտոնակատարը բավարարվել է ներողություն հայցելով: Ինչպե՞ս են նահատակված հերոսների դիերն ու մասունքները հայտնվել Աբովյանի դիահերձարանի նկուղի հատակին և ինչո՞ւ չեն պատժվում նաև բարձրաստիճան պաշտոնյաները: Դառը իրականության և ծանր տեսարանների հետքերով գնացել է Աիդա Կարապետյանը:
Հայ գերիների և անհետ կորածների հարազատներն այսօր հավաքվել են մեր երկրում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Հայաստանի և Ռուսաստանի դրոշներով ու պաստառներով՝ քաղաքացիները խնդրել են Հայաստանի ռազմավարական դաշնակցին՝ օգնելու վերադարձնել իրենց զավակներին: Ծնողները հայտարարել են, որ գոյություն ունի մի ցուցակ, որում հստակ նշված են իրենց որդիների անուններն ու գտնվելու վայրը:
Ճգնաժամային տարվա բյուջեն 89 %-ով ապահովել են Հայաստանի հարկատուները: Խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նիստում անդրադարձել են նաև պարգևավճարներին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հետաքրքրել է, թե ինչու են ԱԺ աշխատակիցները պարգևավճար ստացել, իսկ պատգամավորները՝ ոչ: