Items filtered by date: Երեքշաբթի, 16 Փետրվարի 2021
Երեքշաբթի, 16 Փետրվարի 2021 22:15

Էպիկենտրոն 16.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 16 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 16.02.2021

Published in Անցուդարձ

«Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներն են եղել հակաղարաբաղյան». այսպես է երրորդ նախագահին հակադարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Փաշինյանի աներձագն իր պնդումը փորձել է հիմնավորել նրանով,որ 10 տարվա ընթացքում որևէ լուրջ ներդրում Արցախում տեղի չի ունեցել: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում էլ հակառակ տեսակետն են հայտնել: Նույնիսկ մեղադրանք է հնչել,թե ինչու՞ են ներդրումներ արվել այն տարածքներում,որոնք ցանկացել են հանձնել:

Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կառավարությանն ու պետական այլ մարմիններին է ուղարկել 251 հարց: Դրանք կազմել են ընդդիմադիր 2 ֆրակցիաները: Հանձնաժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» քննադատել է հարցերի բովանդակությունը՝ նշելով, որ դրանք ծանրաբեռնում են իշխանությանը և ժամանակավրեպ են: Ի պատասխան՝ Միքայել Մելքումյանը հայտարարել է,որ մեկ տարին ճիշտ ընտրված ժամանակահատված է վիրուսի դեմ պայքարին ուղղված աշխատանքները գնահատելու համար:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատաքննությունը: ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է,ինչի պատճառով նիստը հետաձգվել է: Դատարան է հրավիրվել նաև շտապօգնություն: Մինչև այդ, դատական նիստի սկզբին, Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրել է,որ պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդություն ունի: Այն քննվել է դռնփակ ռեժիմով։

Փաստաբանների պալատի նախագահը պատրաստվում է դիմել դատարան՝ գերիների, զոհվածների ու անհետ կորածների թիվը գաղտնիք համարելու՝ ՊՆ որոշումը վիճարկելու համար: Արա Զոհրաբյանի կարծիքով՝ իշխանությունը խնդրահարույց իրավիճակ է ստեղծել,այդ պատճառով էլ շարունակում է պահել ռազմական դրությունը: Մասնավորապես, ըստ Զոհրաբյանի, այս իրավիճակում Ադրբեջանը կարող է շարունակ ձգձգել գերիների վերադարձի գործընթացը:

 

ԲՀԿ Ուսանողական խորհուրդը սկսել է «Մենք կհաղթենք,երբ կհամախմբվենք» համահայկական ծրագիրը: Նպատակն է բացահայտել խելացի և բանիմաց երիտասարդներին, նրանց ներգրավել պետության առջև ծառացած խնդիրների լուծման աշխատանքներին: ԲՀԿ Ուսանողական խորհրդի անդամները գաղափարի մասին նախ հայտնել են կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, ստացել նրա հավանությունը: Ծրագիրը մեկնարկել է կոնֆերանս-քննարկումով, որին մասնակցել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։